Սեբաստյան Վայյան

Սեբաստյան Վայյան
ֆր.՝ Sébastien Vaillant
Ծնվել էմայիսի 26, 1669(1669-05-26)[1][2][3]
Vigny, arrondissement of Pontoise, Սենա և Ուազա, Ֆրանսիա
Մահացել էմայիսի 20, 1722(1722-05-20)[1][2] (52 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան և սնկաբան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲույսերի այգի
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Գիտական ղեկավարԺոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Vaill.
 Sébastien Vaillant Վիքիպահեստում

Սեբաստյան Վայյան (ֆր.՝ Sébastien Vaillant[5][6], մայիսի 26, 1669(1669-05-26)[1][2][3], Vigny, arrondissement of Pontoise, Սենա և Ուազա, Ֆրանսիա - մայիսի 20, 1722(1722-05-20)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի բուսաբան և սնկաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստյան Վայյանը ծնվել է Վինյայի մունիցիպալիտետում 1669 թվականի մայիսի 26-ին[6]։

Բուսաբանություն է սովորել Փարիզի բույսերի այգում՝ Տուրնեֆորի հետ միասին։

1716 թվականին Սեբաստյան Վայյանն ընտրվել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Վայյանը սնկերի դասակարգման չափանիշ է առաջարկել, որն ընդգրկվել Է De plantes գրքում, որը հրատարակվել է 1727 թվականին՝ հեղինակի մահից հետո։ Վայյանի դասակարգումը հիմնված էր գլխարկի ստորին մակերեսի, այսինքն՝ հիմենոֆորի կառուցվածքի վրա։ Հետագայում պարզվել է, որ այս դասակարգումը հարմար է և դեռ օգտագործվում է սնկերի հավաքման ժամանակ, և ժամանակակից մեթոդներով ուսումնասիրված հիմենոֆորի կառուցվածքի նշանները շարունակում են օգտագործվել տաքսոնոմիայում։ Վայյանը ուշադրություն է հրավիրել սնկերի կառուցվածքի վրա, որը կապված էր դրանց վերարտադրության հետ, բայց այդ ժամանակ դրա գործառույթն անհայտ է եղել։ Վայյանը գրել է, որ «սունկը սատանայական ստեղծագործություն է, որը խախտում է բնության ընդհանուր ներդաշնակությունը, որպեսզի ամաչեցնի ամենատաղանդավոր հետազոտողներին և հուսահատեցնի երիտասարդ բուսաբաններին»։

Վայյանն զբաղվել է ծաղկի ուսումնասիրությամբ՝ ապացուցելով, որ դրա հիմնական մասերը վարսանդն ու առէջքն են։ Ըստ ամերիկյան բուսաբանության պատմաբան Էդվարդ լի Գրինի՝ Վայյանը իր ուսումնասիրություններով կատարել է «բուսաբանության համար կատարած բազմաթիվ գործերից ամենամեծը»։ Այս ուսումնասիրությունները Կառլ Լիննեուսի կողմից դրվել են բույսերի դասակարգման իր վերարտադրողական համակարգի՝ Լիննեուսի համակարգի հիմքում[7], որը հրատարակվել է 1735 թվականին։

Սեբաստյան Վայյանը մահացել է Փարիզում 1722 թվականի մայիսի 26-ին[6]։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էջ Botanicon Parisiense հրատարակությունից, 1727
  • Discours sur la structure des fleurs: leurs différences et l’usage de leurs parties prononcé à l’ouverture du jardin royal de Paris, le Xe jour du mois de juin 1717 et l'établissement des trois nouveaux genres de plantes, l’araliastrum, la sheradia, la boerhaavia avec la description de nouvelles plantes rapportées au dernier genre (Leiden, 1718).
  • Etablissement de nouveaux caracteres de trois familles ou classes de plantes à fleurs composées; scavoir, des Cynarocephales, des Corymbiferes et des Cichoracees. (Paris 1718—1721).
  • Caracteres de quatorze genres de plantes: le dénombrement de leurs espéces; les descriptions de quelques-unes, & les figures de plusieurs. (Paris, 1719).
  • Suite de l’eclaircissement de nouveaux caracteres de plantes. (Paris, 1721).
  • Remarques sur la methode de M. Tournefort. (Paris, 1722).
  • Sebastiani Vaillant botanicon Parisiense: operis majoris prodituri prodromus. (Leiden, 1723).
  • Botanicon Parisiense ou, Denombrement par ordre alphabetique des plantes, qui se trouvent aux environs de Paris: avec plusieurs descriptions des plantes, leurs synonymes, le Tems de fleurir & de grainer et une critique des auteurs de botanique /par Sebastien Vaillant; enrichi de plus de trois cents figures, dessinéss par le sieur Claude Aubriet. (Leiden, 1727).

Ժոզեֆ Պիտտոն դե Տուրնեֆորը Սեբաստյան Վայյանի պատվին անվանել է Rubiaceae ընտանիքի Vaillantia բույսերի ցեղը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: Sébastien Vaillant». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 «347—348 (Nordisk familjebok / Uggleupplagan. 31. Ural — Vertex): Sébastien Vaillant». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. Лебедев, 1986, Эдвард Ли Грин, էջ 151—152
  8. Carl von Linné: Critica Botanica Leiden 1737, S. 94.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вальян, Себастьен // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Лебедев Д. В. Очерки по ботанической историографии (XIX — начало XX в.) : [арх. 15 Մարտի 2016] / Отв. ред. М. Э. Кирпичников. — Л. : Наука, 1986. — 165 с. — 1600 экз.
  • А. Плюшар. Энциклопедический лексикон, том 8. — СПб.: Тип. А. Плюшара, 1837. — С. 208 (Вальянъ, Себастіанъ, знаменитый ботаникъ).
  • Nicéron J. P. Mémoires pour servir à l’histoire des hommes illustres dans la république des lettres: avec un catalogue raisonné de leurs ouvrages. — Paris: Briasson, 1729—1745. — 43 volumes.
  • Dr. Hoefer. Nouvelle biographie générale: depuis les temps les plus reculés jusqu'à nos jours, avec les renseignements bibliographiques et l’indication des sources à consulter. — Paris: Firmin Didot, 1852—1866. — 46 volumes.
  • Knight C. Penny Cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge Von Charles Knight. — Vol. 26. — Ung-Wal, 1843.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստյան Վայյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստյան Վայյան» հոդվածին։