Սեդա Թութխալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 15, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայաստան |
Հասակ՝ | 141 սմ |
Քաշ՝ | 35 կգ |
Սեդա Թութխալյան (հուլիսի 15, 1999, Գյումրի, Հայաստան), ռուսահայ սպորտային մարմնամարզուհի։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1], 2014 թվականի «Երիտասարդական Օլիմպիական խաղերի» չեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]։
Սեդա Թութխալյանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 15-ին Գյումրիում[3], մարզիկների ընտանիքում։ Ունի հայկական արմատներ։ Նրա հայրը՝ Գուրգեն Թութխալյանը, ԽՍՀՄ սամբոյի քառակի չեմպիոն է, իսկ եղբայրը Բելառուսի դրոշի ներքո հանդես է գալիս սամբո ըմբշամարտ մարզաձևում։
2013 թվականին Սեդա Թութխալյանը Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալների է արժանանում թիմային առաջնությունում, անհատական բազմամարտում, հենացատկում ու զուգապայտերի վրա կատարած վարժություններում, ինչպես նաև բրոնզե մեդալ վաստակեց ազատ վարժություններում[4], իսկ մարմնամարզական գերանի վրա կատարած վարժություններում գրավեց յոթերորդ տեղը[5]։ Ավելի ուշ «Օլիմպիական հույսեր» առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել թիմի կազմում, իսկ բազմամարտում ու ազատ վարժություններում վաստակել է արծաթե մեդալներ։ Միջազգային հարթակում նրա դեբյուտը կայացել է 2014 թվականի ձմռանը, երբ նա մասնակցել է Բրազիլիայում անցկացվող համաշխարհային գիմնազիադային. այդտեղ նա թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, ազատ վարժություններում՝ բրոնզե մեդալի, մարզական գերանի վրա կատարած վարժություններում զբաղեցրել է չորրորդ, բազմամարտում ու հենացատկում՝ հինգերորդ, իսկ զուգափայտերի վրա կատարած վարժություններում՝ ութերորդ տեղը։
2014 թվականին Ռուսաստանի առաջանությունում Սեդա Թութխալյանը հաղթել է բազմամարտում, ինչպես նաև հենացատկում ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել Ռուսաստանի հավաքականի կազմում, սակայն անհատական առաջնություններում ոչ մի մեդալ չի վաստակել։ Որակավորման փուլի արդյունքներով՝ Սեդա Թութխալյանն ընտրվել է մասնակցելու 2014 թվականին Նանկինում կայանալիք Երիտասարդական օլիմպիադային, որտեղ ոսկե մեդալի է արժանացել բացարձակ առաջնությունում[6]։ Առանձին մարզաձևերի եզրափակիչներում արժանացել է երկու մեդալների. զուգափայտերի վրա կատարած վարժություններում ստացել է ոսկե, իսկ ազատ վարժություններում՝ արծաթե մեդալներ։
2015 թվականին Սեդա Թութխալյանն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականում։ Բաքվում կայացած Եվրոպական խաղերում դարձել է թիմային առաջնության չեմպիոն, իսկ հենացատկում արժանացել է արծաթե մեդալի։ Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնությունում թիմի հետ գրավել է չորրորդ տեղը, գերանի վրա կատարած վարժություններում եղել է վեցերորդը, իսկ անհատական բազմամարտում՝ 15-րդը։
2016 թվականի հունիսի 4-ին Բեռնում (Շվեյցարիա) Սեդա Թութխալյանը Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում (Ալիա Մուստաֆինա, Քսենյա Աֆանասևա, Անգելինա Մելնիկովա, Դարյա Սպիրիդոնովա և Սեդա Թութխալյան) դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող[7]։
Տարի | Առաջնություն | Թիմային | Բազմամարտ | Հենացատկ | Զուգափայտեր | Գերան | Ազատ վարժ. |
---|---|---|---|---|---|---|---|
2012 | Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ) | 12 | 7 | ||||
2013 | Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎԹ) | 1 | 1 | 1 | 1 | 7 | 3 |
Օլիմպիական հույսեր | 1 | 2 | 1 | 2 | |||
Համաշխարհային գիմնազիադա | 1 | 5 | 5 | 8 | 4 | 3 | |
2014 | Ռուսաստանի առաջնություն (պատանիներ) (ՍՎ) | 2 | 2 | 1 | 2 | 5 | 6 |
Եվրոպայի առաջնություն (պատանիներ) | 1 | 7 | 4 | 7 | 8 | ||
Սպարտակիադա | 1 | 1 | 1 | 3 | 4 | ||
Սև ծով | 9 | 2 | 1 | 1 | |||
Երիտասարդական Օլիմպիական խաղեր | 1 | 5 | 1 | — | 2 | ||
2015 | Ռուսաստանի առաջնություն | 2 | 3 | 3 | 6 | 3 | 6 |
Եվրոպական խաղեր | 1 | 2 | 5 | ||||
Ռուսաստանի գավաթ | 1 | 2 | 2 | 2 |
4 | ||
Աշխարհի առաջնություն | 4 | 15 | 6 | ||||
Միխայիլ Վորոնինի գավաթ | 1 | ||||||
2016 | Ռուսաստանի առաջնություն | 2 | 2 | 1 | 8 | 8 | |
Եվրոպայի առաջնություն | 1 | ||||||
Օլիմպիական խաղեր | 2 |
Տարի | Առաջնություն | Վայր | Մարզաձև | Տեղ (եզրափակիչ) | Գնահատական (եզրափակիչ) | Որակավորման տեղ | Որակավորման գնահատական |
---|---|---|---|---|---|---|---|
2014 | Երիտ. Օլիմպ. խաղեր | Նանկին | Բազմամարտ | 1 | 54.900 | 1 | 53.650 |
Հենացատկ | 5 | 13.816 | 3 | 14.300 | |||
Անհավասար զուգափայտեր | 1 | 13.575 | 3 | 13.000 | |||
Գերան | 9 | 12.900 | |||||
Ազատ վարժ. | 2 | 13.733 | 3 | 13.150 | |||
2015 | Եվրոպական խաղեր | Բաքու | Թիմային | 1 | 116.897 | ||
Բազմամարտ | 15 | 55.432 | 2 | 57.332 | |||
Հենացատկ | 2 | 14.683 | 2 | 14.466 | |||
Անհավասար զուգափայտեր | 6 | 14.166 | |||||
Գերան | 5 | 13.566 | 1 | 14.600 | |||
Ազատ վարժ. | 9 | 13.600 | |||||
Աշխարհի առաջնություն | Գլազգո | Թիմային | 4 | 171.964 | 2 | 231.437 | |
Բազմամարտ | 15 | 55.432 | 7 | 56.599 | |||
Հենացատկ | 9 | 14.816 | |||||
Անհավասար զուգափայտեր | 20 | 14.066 | |||||
Գերան | 6 | 13.500 | 5 | 14.533 | |||
Ազատ վարժ. | 83 | 13.100 | |||||
2016 | Եվրոպայի առաջնություն | Բեռն | Թիմային | 1 | 175.212 | 2 | 173.261 |
Հենացատկ | 10 | 14.283 | |||||
Գերան | 11 | 13.833 | |||||
Ազատ վարժ. | 10 | 13.766 | |||||
Օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո | Թիմային | 3 | 174.620 | |||
Բազմամարտ | 5 | 58.207 | |||||
Հենացատկ | 10 | 14.733 | |||||
Անհավասար զուգափայտեր | 11 | 15.133 | |||||
Գերան | 14 | 14.466 | |||||
Ազատ վարժ. | 25 | 13.875 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Թութխալյան» հոդվածին։ |
|