Սեդա Վերմիշևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1932 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 19, 2020[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ժանրեր | լիրիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Գոլոս Արմենիի |
Պարգևներ | |
Զավակներ | Սուրեն Զոլյան |
Ազգականներ | Մարիա Սահակյան և Գրիգորի Վերմիշև |
Սեդա Վերմիշևա Վիքիդարանում |
Սեդա Կոնստանդինի Վերմիշևա (ռուս.՝ Седа Константиновна Вермишева, հոկտեմբերի 9, 1932, Թիֆլիս, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2020[1], Երևան, Հայաստան), բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։
Հոր կողմից սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։ Վերմիշևան ծնվել է Թիֆլիսում, սակայն ողջ կյանքն ապրել է Մոսկվայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Սովետական Էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտում որպես ավագ խորհրդական։ Հեղինակ է 8 պոետիկ գրքերի և բազմաթիվ վերլուծական հոդվածների։ Հայաստանի Գրողների Միության ռուսախոս սեկտորի ղեկավարն է, Մոսկվայի գրողների միության անդամ էր։ Սեդա Վերմիշևան Հայ-ռուսական բարեկամության Մոսկովյան համայնքի համանախագահն էր։
Սեդա Վերմիշևան ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 9-ին, Թիֆլիսում։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը (1956)։ 1987—1988 թվականներին եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993 թվականից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995—1998 թվականներին, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղար, 1994—1999 թվականներին՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդական (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացին, Հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ ՀԳՄ (1974, ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահ՝ 2003 թվականից), Մոսկվայի գրողների միություն (1991), Հայ-ռուսական բարեկամությանը նախագահության (1993—2006) անդամ, Ռուսաստանի հայերի միության (2001 թվականից), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցության (2006 թվականից) վարչությունների անդամ։
Սեդա Վերմիշևան լույս է ընծայել «Արևը բարձրակետում» (1970), «Առկայծող կետագծեր» (1974), «Տերևներ» (1982), «Ժայռանախշեր» (1988), «Անհարթ սեպագիր» (1999), «Սիրո թև» (1999), «Քարից և ավազից» (2005) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհի։ Հեղինակ է նաև վերլուծական ուսումնասիրությունների («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002)։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Վերմիշևա» հոդվածին։ |
|