Սելինա Մուրգա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Պարանա, Արգենտինա |
Կրթություն | Universidad del Cine? |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր |
IMDb | ID ID 0613851 |
Սելինա Մուրգա (իսպ.՝ Celina Murga, ապրիլի 6, 1973[1][2], Պարանա, Արգենտինա), արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Աննան և մյուսները» (2003 թվական, 6 մրցանակ և 3 միջազգային կինոփառատոների առաջադրում) և «Մենության շաբաթ» ֆիլմերի բեմադրությամբ (2007 թվական, 1 պարգև և 4 միջազգային կինոփառատոների առաջադրում)։
Աելինա Մուրգան ծնվել է 1973 թվականի ապրիլի 6-ին, Պարանայում։ Ավարտել է Բուենոս Այրեսի կինոմատոգրաֆիայի համալսարանը։ Աշխատել է որպես ռեժիսորի օգնական։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ։ Նրա առաջին ինքնուրույն լիամետրաժ ֆիլմը «Աննան և մյուսները» ֆիլմն է, որը թողարկվել է 2003 թվականին և ստացել համաշխարհային մրցույթների 6 մրցանակ և քննադատների դրական գնահատականը[3]։ Երկրորդ կինոնկարը «Մենության շաբաթ» ֆիլմն է, որն ավելի բացասական է ընդունվել, քննադատները նշել են, որ կա սյուժեի դինամիկության և երեխա դերասանների ներուժի ոչ լիարժեք օգտագործման բացակայություն[4]։ Սակայն, ֆիլմի ոչ սովորական լեզուն գրավել է Մարտին Սկորսեզեի ուշադրությունը, և նա Սելինա Մուրգային հրավիրեց կարճատև ստաժավորում անցնելու մշակութային հայտնի ընկերությունում[5]։ Ստաժավորման արդյունքում ստեղծվեց նոր՝ «La Tercera Orilla» (Գետի երրորդ ափը) ֆիլմի սցենարը, որը պետք է թողարկվեր 2013 թվականին։
|