Սելմա Բեքար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ և մոնտաժող |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the 2011 Constituent National Assembly? |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատական ուղի և Tahya Tounes? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սալմա Բեքար կամ Սելմա Բեքար (Selma Baccar, դեկտեմբերի 15, 1945, Թունիս, Ֆրանսիա), թունիսցի ռեժիսոր, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Առաջին թունիսցի կին ռեժիսորն է, որ նկարահանել է լիամետրաժ ֆիլմ[1][2]։ Սելմա Բեքարի ֆիլմերի առանցքը Թունիսում կանանց իրավունքներն են[1]։
Սելմա Բեքարը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 15-ին Թունիսում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Համամ-Լիֆ, երբ աղջիկը յոթ տարեկան էր[1]։ Ծնողները նրան մեծացրել են մուսուլմանական ավանդույթներով և աղջիկն ընտանիքի հետ երկու անգամ ուխտագնացության է մեկնել Մեքքա, սակայն Բեքարն իրեն բնորոշում է ագնոստիկ[1]։ 1966-1968 թվականներին Լոզանում ուսումնասիրել է հոգեբանություն։ Երկու տարի անց տեղափոխվել է Փարիզ՝ սովորելու Կինոյի ֆրանսիական ինստիտուտում[3]։ Այնուհետև դարձել է Թունիսյան Սիրողական ռեժիսորների ֆեդերացիայի անդամ, որտեղ աշխատել է որպես Թունիսի հեռուստատեսության ռեժիսորի օգնական[1][3]։
21 տարեկանում Սելմա Բեքարը «Համամ-Լիֆ» սիրողական ֆիլմերի ակումբում այլ կանանց հետ միասին սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[1]։ Նրա ֆիլմերը վերաբերում են Թունիսում կանանց խնդիրներին ու իրավունքներին։ Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 1966 թվականին, սև ու սպիտակ ֆիլմ էր` վերնագրված «L'Eveil», որը պայքարում էր կանանց ազատության համար Թունիսում։ Հետագայում ֆիլմն արժանացել է մրցանակների։ Բեքարն իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1975 թվականին «Ֆաթմա 75» վերնագրով։ Այս ֆիլմը Թունիսում համարվում է «ռահվիրա ֆիլմ»[4]։ Սա Թունիսում առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր, որը կին էր նկարահանել։ «Ֆաթմա 75»-ը Թունիսում կանանց դերի մասին պատմող ֆեմինիստական ակնարկ-ֆիլմ է[5]։ Ֆիլմում օգտագործվել է դիդակտիկ ոճ, որը վերաբերում է Թունիսում ֆեմինիզմին[1]։ Թունիսի տեղեկատվության նախարարության կողմից ֆիլմն արգելվել է տարիներ շարունակ այնտեղ առկա գրաքննության տեսարանների համար, և այն հնարավոր չի եղել դիտել առևտրային կինոթատրոններում[3]։ Բեքարի երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ Habiba M’sika (1994), թունիսցի երգչուհի և պարուհի Հաբիբա Մեսիկայի մասին է[3]։ «Մոռացության ծաղիկներ» ֆիլմը ներկայացնում է 1940-ական թվականներին Թունիսի հոգեբուժական հիվանդանոցում գտնվող ափիոնից կախվածություն ունեցող Զաքիայի պատմությունը[2]։ Սելմա Բեքարն իր սեփական արտադրության ընկերությունն ունի Intermedia Productions-ի ներքո, որը հայտնի կին կինոռեժիսորների հետ միասին ֆիլմեր և գովազդներ է պատրաստում[3]։ Բեքարը նաև կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է։
Թունիսի կանանց իրավունքերի համար Սելմա Բեքարի ատիվիզմը նպաստեց նրա ակտիվ քաղաքական գործունեությանը. նա դարձավ Ալ Մասար (Սոցիալ դեմոկրատական ուղի) քաղաքական կուսակցության անդամ[6]։ 2011 թվականի հոկտեմբերին Սելմա Բեքարն ընտրվեց Թունիսի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի անդամ[7]։ 2014 թվականին նա դարձավ Թունիսի դեմոկրատների խորհրդարանական խմբի նախագահ։ Բեքարը եղել է Դեմոկրատների խմբի փոխնախագահ՝ երկրում դառնալով «առաջին և միակ կինը, որ նախագահել է խորհրդարանական բլոկը»[6]։
Այլ ֆիլմեր
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Բեքար» հոդվածին։ |
|