Սելտի (ռուս. ՝ Селты , ուդմ. ՝ Сьӧлта ), գյուղ Ուդմուրտիայում , Սելտինսկի շրջանի վարչական կենտրոնը։
Ձևավորում է «Սելտինսկու» մունիցիպալ կազմավորումը գյուղական բնակավայրի կարգավիճակով, որպես նրա կազմի միակ բնակավայր[ 2] [ 3] ։ Բացի այդ, գյուղում գտնվում է հարևան Կիլմեզսկոյե գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը՝ առանց նրա կազմի մեջ մտնելու[ 4] ։
Գյուղը գտնվում է Իժևսկից 138 կմ հյուսիս-արևմուտք՝ Պալվայկա գետի վրա, որը Կիլմեզ գետի վտակն է և գտնվում է Ուվա երկաթգծից 42 կմ հեռավորության վրա։ Իժևսկի հետ Սելտին կապված է Սելտի-Ուվա-Նիլգա-Իժևսկ ավտոճանապարհով։
Բնակավայրի մակերեսը կազմում է 11,21 կմ²[ 5] ։
Գյուղի անվանումը ծագել է ուդմուրտական ցեղերից մեկի անվանումից՝ ուդմուրտերեն «сьолта» բառից[ 6] ։
Սելտին առաջին անգամ հիշատակվել է 1610 թվականի մարդահամարում։ Սելտիով է անցնում Սիբիրյան տրակտը։ 1790 թվականի նոյեմբերի 15-ին աքսորավայր գնալիս գյուղով անցել է Ալեքսանդր Ռադիշչևը ։ 19-րդ դարում Սելտին բավականին խոշոր գյուղ էր, այստեղ կար եկեղեցի, վոլոստային կառավարում, փոստային բաժանմունք, զեմստվոյական հիվանդանոց, անասնաբուժական կետ, զեմստվոյական կայարան և առևտրային 6 ձեռնարկություն։ 1845 թվականին բացվել է Եղիա մարգարեի եկեղեցին։ 1870 թվականից Սելտի գյուղը Վյատկա նահանգի Մալմիժ գավառի Սելտինսկի շրջանի կենտրոնը։
1921 թվականին Վոտսկոյ ԻՄ-ի ձևավորման շնորհիվ դարձել է Սելտինսկի շրջանի կենտրոն, և դեռևս Ռուսական կայսրության օրոք ստեղծված ավանդույթի համաձայն ստացել քաղաքի կարգավիճակ։ Սակայն 1924 թվականի հուլիսի 28-ին Սելտինսկի շրջանը վերացվել է, Սելտին կրկին դարձել է գյուղ և Սելտինսկի ծխական կենտրոնի հետ մտել Իժևսկի գավառի մեջ։
1929 թվականին անցկացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում վարչաշրջանային կառուցվածքը փոխարինվել է շրջանայինով և ձևավորվել է Սելտինսկի շրջանը։
«Սելտինսկու միջնակարգ հանրակրթական դպրոց» ՔԲՈՒՀ
Կտավատի մշակման գործարան (փակվել է մոտավորապես 2006 թվականին)
Ասֆալտի արտադրություն
Անտառտնտեսություն (փակվել է)
Տրանսպորտային կապն իրականացվում է ավտոբուսներով մինչև Իժևսկ, Գլազով, Սյումսի և Ուվի։
Շրջանային գրադարան
Դեկորատիվ-կիրառական արվեստի և արհեստի կենտրոն
Կոնստանտինո-Ելենինսկու ուղղափառ աղոթատուն
Ուղղափառ եկեղեցի ի պատիվ Սուրբ նահատակ Իոսիֆ Պեգրոգրադսկու, գտնվում է ԱՌՈՒԵ իրավասության տակ («Մագնիտ» խանութի մոտ)
Կա պահպանված հինավուրց առևտրական տներ։
Հուշաքար է տեղադրվել ի պատիվ գրող Ա. Ն. Ռադիշչևի։
Կառուցվել են հուշահամալիրներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված համագյուղացիների և Խորհրդային Միության հերոսների։
↑ OKTMO (ռուս.)
↑ Закон Удмуртской Республики от 28 января 2005 года № 1-РЗ «Об установлении границ муниципальных образований и наделении соответствующим статусом муниципальных образований на территории Селтинского района Удмуртской Республики»
↑ Устав муниципального образования «Селтинское» Արխիվացված 2020-06-29 Wayback Machine : Наименование муниципального образования – «Селтинское» .
↑ Устав муниципального образования «Кильмезское» Արխիվացված 2020-03-04 Wayback Machine .
↑ «Респулика Удмуртия. Общая площадь земель муниципального образования» . Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին .
↑ Белых С. К., Чураков В. С., Сахарных Д. М. Пётр Матвеевич Сорокин. О расселении удмуртских родов // Иднакар: методы историко-культурной реконструкции . — 2007.
↑ Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
↑ «Всесоюзная перепись населения 1970 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населенных пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-03-03-ին. Վերցված է 2013-10-14 -ին .
↑ «Всесоюзная перепись населения 1979 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-01-10-ին. Վերցված է 2013-12-29 -ին .
↑ «Всесоюзная перепись населения 1989 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին. Վերցված է 2013-11-20 -ին .
↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
↑ Всероссийские переписи населения 2002 и 2010 годов
↑ «Каталог населённых пунктов Удмуртской Республики. Численность постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-12-25-ին. Վերցված է 2015-03-24 -ին .
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16 -ին .
↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02 -ին .
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06 -ին .
↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года» . 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31 -ին .
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года» . Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25 -ին .
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года» . Վերցված է 2019-07-31 -ին .
↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17 -ին .
↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01 -ին .