Սելևկոս | |
---|---|
Ծնվել է՝ | 2-րդ դար |
Մահացել է՝ | 220-ականներ |
Երկիր | Հին Հռոմ |
Սելևկոս (լատին․՝ Seleucus, 2-րդ դար - 220-ականներ), հռոմեական կայսր, ուզուրպատոր 218-ի և 222-ի միջև։
Սելևկոսը ապստամբել է Հելիոգաբալոսի կառավարման տարիներին։ Պոլեմիոս Սիլիվիոսը նշում է նրան Ուրանիոս Անտոնինոսի, Տավրինոսի, Կվարիտինոսի և ուրիշների շարքում, որոնք ապստամբել են Հելիոգաբալոսի կառավարման տարիների։ Սելևկոսի կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես նաև, թե ով է նա եղել։ Նա կարող էր լինել և Մեզիայի կուսակալ Հուլիոս Անտոնիոս Սելևկոսը, և 221 թ. կոնսուլ Մարկոս Փլավիոս Վիտելլիոս Սելևկոսը։