Սեխով բուլկի

Սեխով բուլկի
ԵնթատեսակԲուլկի
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականխմոր
 Melonpan Վիքիպահեստում

Սեխով բուլկի (ճապ.՝ メロンパン, ինչպես նաև սեխով հաց կամ մելոն պան), քաղցր բուլկիների տեսակ Ճապոնիայում, որը նաև շատ հայտնի է Թայվանում, Չինաստանում և Լատինական Ամերիկայում։ Ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայ հացթուխից՚ Հովհանես Ղեվենյան (Իվան Սագոյան) Տոկիոում[1]։

Անվանման ստուգաբանությունը հիմնվում է երկու լեզուների վրա. melon («սեխ») բառը փոխառնվել է անգլերենից, իսկ pan (հաց) բառը՝ պորտուգալերենից[2]։

Սեխով բուլկիներ շոկոլադի կտորներով

Սեխով բուլկիները պատրաստում են սովորական խմորից, որը վերևից պատված է թխվածքաբլիթի փխրուն խմորի բարակ շերտով։ Նրանց արտաքին տեսքը հիշեցնում է կանտալուպ սեխը։ Սովորաբար նրանք սեխի համ չեն ունենում[3], սակայն վերջին ժամանակներս արտադրողների շրջանում մեծ տարածում է ստացել բուլկիներին սեխ ավելացնելը։ Գոյություն ունեն շոկոլադով, կարամելով, թխկու օշարակով, երբեմն էլ հարած սերուցքով կամ կրեմով պատրաստած տարբերակները։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկի, Տյուգոկու և Սիկոկու շրջանների որոշ մասերում արևի ճառագայթների տեսքով պատրաստած բուլկիները կոչվում են «արևածագ»[4]։

Սեխի բուլկիները շատ նման են Հոնկոնգի՝ արքայախնձորից պատրաստված բուլկիներին։ Սակայն ճապոնական արտադրանքը ավելի թեթև է քաշով և համով, առավել չոր է և ունի ամուր արտաքին շերտ (տոպինգ), որն ավելի դժվար է կոտրել, քան հոնկոնգյան տարբերակը, որտեղ բուլկին պետք է զգույշ բռնել, քանի որ վերևի շերտը սովորաբար շերտազատվում է և փշրվում։ Հոնկոնգյան տարբերակը նաև ավելի խոնավ է և, ներսից և դրսից սովորաբար փափուկ է, ունի սերուցքային կարագի ավելի ուժեղ համ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bakhchinyan, Artsvi (2019 թ․ հոկտեմբերի 3). «The Armenian Who Invented the Japanese Sweet Bun». The Armenian Mirror-Spectator. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  2. See Infoseek Japanese-English dictionary for pan/パン Արխիվացված 2008-12-16 Wayback Machine
  3. Kazuko, Emi: Japanese Food and Cooking
  4. «経済、株価、ビジネス、政治のニュース:日経電子版» (ճապոներեն). weekend.nikkei.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեխով բուլկի» հոդվածին։