Սեմույել Լիթլ անգլ.՝ Samuel Little | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1940 |
Ծննդավայր | Ռեյնոլդս, Ջորջիա նահանգ, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2020[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լանքասթեր, Լոս Անջելես |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Hawthorne School? |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Samuel Little Վիքիպահեստում |
Սեմույել Լիթլ (անգլ.՝ Samuel Little, հունիսի 7, 1940, Ռեյնոլդս, Թեյլոր շրջան, Ջորջիա, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 2020[1], Լանքասթեր, Լոս Անջելես), ամերիկացի սերիական մարդասպան։ Մեղադրվել է 3 կանանց սպանության մեջ, որոնք տեղի են ունեցել Կալիֆոռնիայում 1987-1989 թվականներին։ Նրա դատապարտումից հետո Կալիֆոռնիա նահանգի կառավարությունը մեղադրեց Լիթլին 1982 թվականից 9 նահանգներում կատարված սերիական սպանությունների մեջ։
Սեմ Լիթլը ծնվել է 1940 թվականի հունիսի 7-ին Ջորջիա նահանգի Ռեյնոլդս քաղաքում։ Նրա ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է Օհայո նահանգ։ Լիթլը մեծացել է Լորեյն քաղաքում և մեծ մասամբ դաստիարակվել է տատիկի կողմից։ Նա հաճախել է Հոութոն Ջունիոր ավագ դպրոցը և ունեցել է խնդիրներ կարգապահության և առաջադիմության հետ[2], զբաղվել է սպորտով։ 1956 թվականին, լինելով բարձր դասարանների աշակերտ, Լիթլը առաջին անգամ ձերբակալվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում օտար սեփականության տարածք ներխուժման համար։ Նա դատապարտվել է և որոշակի ժամանակ անցկացրել է անչափահաս հանցագործների համար նախատեսված կալանավայրում[3]։ Դպրողն ավարտելուց հետո Սեմույելը չի շարունակել կրթությունը և ազատ ժամանակի մեծ մասն անցկացրել է փողոցներում, կատարել է մանր գողություններ և ժամանակ առ ժամանակ աշխատել է, որպես մեկ օրյա աշխատակից[2]։
1961 թվականին Լիթլը ձերբակալվել և մեղադրվել է Լորեյն քաղաքում գտնվող կահույքի խանութ ներխուժման մեջ։ Սեմույելը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման և ազատության մեջ հայտնվեց միայն 1964 թվականին։ Ազատումից հետո Լիթլը լքեց Օհայո նահանգը և մի քանի տարվա ընթացքում թափառեց տարբեր նահանգներում՝ գումար աշխատելով գողությունների և թալանի միջոցով[2]։ 1960- ականների վերջում Լիթլը տեղափոխվեց Ֆլորիդա նահանգ, որտեղ ապրել է իր մոր հետ։ Այդ ժամանակ նա աշխատում էր, որպես սանիտար, իսկ հետագայում՝ որպես գերեզմանատան աշխատակից։ Որոշակի ժամանակի Լիթլը գումար էր աշխատում բռնցքամարտի միջոցով՝ մասնակցելով մենամարտերի[4]։ Մինչև 1975 թվականը Սեմույելը 26 անգամ ձերբակալվել էր ԱՄՆ- ի մոտ 11 նահանգների տարածքում գողությունների, բռնաբարման փորձի, հարձակումների, խարդախությունների և ոստիկանների վրա հարձակման կապակցությամբ[5]։ Շատ ժամանակ էր անցկացնում մարմնավաճառների և կավատների շրջապատում։ 1980- ականների սկզբում նա տեղափոխվեց երկրի հարավային մաս, որտեղ 1982 թվականին Միսսիսիպի նահանգի Պասկագուլա քաղաքում ձերբակալվեց և մեղադրվեց 22- ամյան մարմնավաճառ Մելինդա Լապրիի սպանության մեջ, ով անհայտ կորել էր 1982 թվականի սեպտեմբերին։ Հետաքննության ընթացքում նա տեղափոխվել է Ֆլորիդա նահանգ, որտեղ ներկայացավ դատարանի առաջ 26- ամյա Պաթրիսիա Մաունտի սպանության համար, ում մարմինը հայտնաբերվել էր 1982 թվականի աշնանը և ով, ըստ վկաների ցուցմունքների անհետացման գիշերը ժամանակ է անցկացրել մի մարդու հետ, ով էլ հետագայում իդենտիֆիկացվել է, որպես Սեմույել Լիթլ։ Սպանության ժամանակի որոշման հետ կապված խնդիրների պատճառով և վկաների կողմից տրված ցուցմունքների հանդեպ կասկածի հետևանքով Լիթլը արդարացվեց 1984 թվականի հունվարին[6]։ Այս հանցագործություններում պատժից խուսափելուց հետո Լիթլը տեղափոխվեց Կալիֆորնի նահանգ, որտեղ հաստատվեց Սան Դիեգո քաղաքի մոտակայքերում[7]։ 1984 թվականի հոկտեմբերին Լիթլը ձերբակալվեց 2 մարմնավաճառների վրա հարձակման և ծեծի ենթարկման մեղադրանքով և դատապարտվեց 2,5 տարի ազատազրկման։ Նա դուրս եկավ կալանավայրից 1987 թվականին և տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ ըստ հետաքննության տվյալների կատարել է ևս մի քանի սպանություն[8]։ 2009 թվականին Լիթլը ձերբակալվել է թմրանյութերի պահման մեղադրանքով, բայց շուտով ազատ է արձակվել և թաքնվել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմույել Լիթլ» հոդվածին։ |
|