Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մինաս Ժերաիս |
Հիմնվել է | դեկտեմբերի 13, 2002 |
Մակերես | 1241 կմ² և 124 155 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Սեմպրե Վիվաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Sempre-Vivas), ազգային պարկ Մինաս Ժերայս նահանգում, Բրազիլիա։
Պարկը գտնվում է Սերրադո բիոմում։ Ընդգրկում է 124154 հա տարածք։ Ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Ազգային պարկը ներառում է որոշ հատվածներ հետևյալ մունիցիպալիտետներից` Բոկայուվա, Բուենոպոլիս, Դիամանտինա, Օլյուս դ’Ագուա` Մինաս Ժերայս նահանգում։ Պարկը դարձել է Էսպինյասու Մոզաիկի մի մասը, որը ստեղծվել է 2010 թվականին[2]։
Պարկի բարձրությունը ծովի մակադակից 650-1525 մետր է։ Պարկում կան շուրջ 600 աղբուրներ, որոնք ձևավորում են գեղատեսիլ ջրվեժներ։ Սեմպրե Վիվասը Ժեկիտինհոնյա և Սան Ֆրանցիսկու գետերի ջրբաժանի մի մասն է։ Տարեկան տեղումների միջին քանակ կազմում է 1200 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 5-ից մինչև 32 °C, իսկ միջինը՝ 20 °C։
Պարկն ընդգրկում է լավ պահպանված բույսերի բազմազան տեսակներ, ներառյալ՝ սերրադո անտառային հողեր և դաշտեր, սեզոնային մշտադալար անտառներ, ճահճոտ անտառ, վտակներ, ծովածոցեր և գետեզերյա բուսականություն։ Պարկում կա երկկենցաղների 4 էնդեմիկ տեսակ՝ Bokermannohyla saxicola, Lanceback Treefrog, Pseudopaludicola mineira ու Thoropa megatympanum, իսկ թռչունների 2 էնդեմիկ տեսակ՝ Augastes scutatus և Polystictus superciliaris։
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Ստեղծման նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Պարկի պահպանվող կենդանատեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), պուման (Puma concolor), օցելոտը (Leopardus pardalis), մեծ ջրասամույրն (Myrmecophaga tridactyla) ու հսկա զրահակիրը (Priodontes maximus)[1]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեմպրե Վիվաս ազգային պարկ կատեգորիայում։ |