Սեն Մերի ֆր.՝ Église Saint-Merri | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 4-րդ շրջան[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Փարիզի արքեպիսկոպոսություն |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Saint Médéric? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Église Saint-Merri Վիքիպահեստում | |
saintmerry.org |
Սուրբ Մեդերիկի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Merri), կաթոլիկ եկեղեցի Փարիզի 4-րդ շրջանում՝ Սենայի աջ ափին։ Կառուցվել է 1520-1612 թվականներին «բոցավառվող գոթիկայի» ոճով ոչ մեծ մատուռի տեղում, որից մնացել է 14-րդ դարի դարի զանգակատուն։ Սեն Մերին եղել է իտալացի բանկիրների ծխական եկեղեցին։ Ճակատամասը զարդարում են ժամանակակից արձաններ։
Եկեղեցին կրում է Սուրբ Մերիի (Մեդերիկ) անունը, որն այդտեղ թաղվել է 8-րդ դարում։ Նրա աճյունը դեռևս գտնվում է եկեղեցու կրիպտեում։
Կրիպտեն, հիմնական նավն ու կողմնակի նավերը թվագրվում են 1515-1520 թվականներով, խաչակենտրոնը՝ 1526-1530 թվականներով, դասը և աբսիդն ավարտվել են 1552 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1612 թվականին, երբ կառուցվել է զանգակատունը։
17-րդ և 18-րդ դարերում ճակատը բազմիցս վերականգնվել է, սակայն տաճարում պահպանվել են 16-րդ դարի վիտրաժներ և հոյակապ փայտե փորագրություն։
Լյուդովիկոս XV-ի օրոք քանդվել է 1558 թվականի ամվոնը, ընդհատվող կամարները փոխարինվել են կամարների շարքով, երգչախմբի պիլոնները երեսպատվել են ոսկեզօծ նյութով և մարմարով։
1703-1706 թվականներին Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլին եկեղեցում ստեղծել է մարքիզ դե Պոմպոնի մարմարե տապանաքարը, որն ավերվել է 1792 թվականին[2]։
1793 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, եկեղեցում եղել է բորակի արտադրության գործարան։ 1853-1857 թվականներին որպես տաճարի երգեհոնահար աշխատել է Քամիլ Սեն-Սանս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մերի» հոդվածին։ |
|