Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սեպտեմվրի | |||||
բուլղար․՝ Септември | |||||
| |||||
Սեպտեմվրի եկեղեցի | |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Պազարջիկի մարզ | ||||
Համայնք | Septemvri?[1] | ||||
Մակերես | 22,454 կմ² | ||||
ԲԾՄ | 239 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Բուլղարերեն | ||||
Բնակչություն | 8,422 մարդ (2009) | ||||
Ազգային կազմ | Բուլղարներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 03561 | ||||
Փոստային դասիչ | 4490 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PA | ||||
Պաշտոնական կայք | septemvri.org | ||||
| |||||
Սեպտեմվրի (բուլղար․՝ Септември), քաղաք Բուլղարիայի հարավային հատվածում՝ Պազարջիկի մարզում։
Քաղաքի անվանումը բառացիորեն բուլղարերենից թարգմանաբար նշանակում է սեպտեմբերին։ Քաղաքը գտնվում է Վերին Թրակիայի դաշտավայրի արևմուտքում՝ մարզկենտրոն Պազարջիկից 19 կմ (կամ 12 մղոն) հեռավորության վրա։
Հանդիսանում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքը ունի 8,422 մարդ բնակչություն[2]։
Հին ժամանակներում քաղաքը պատկանել է նախ և առաջ հին հույներին և ապա՝ հռոմեացիներին։ Հռոմեական կայսրության թուլացումից հետո այն անցել է վերջինիս իրավահաջորդ հանդիսացող Բյուզանդական կայսրությանը։
14-րդ դարում քաղաքը և ամբողջ Բուլղարիան հայտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակահատվածում 15-րդ դարում քաղաքը վերակառուցվել է և վերանվանվել ի պատիվ Սառա խայն բեյի։
Դրան հաջորդած ժամանակաշրջաններում Սեպտեմվրին վերածվեց տիպիկ երկաթուղային քաղաքի։ Այն կարևոր նշանակություն ուներ ոչ միայն Բուլղարիայում, այլ նաև ամբողջ Բալկանյան տարածաշրջանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպտեմվրի» հոդվածին։ |
|