Սեքսուալ խանգարումներ են համարվում սեքսուալ պահվածքի այն ձևերը, որոնք չեն համապատասխանում տվյալ հասարակության սեքսուալ նորմերին։ Քանի որ, սեքսուալ նորմերի մասին պատկերացումները բազմաթիվ են (ամեն հասարակություն, տարբեր ժամանակաշրջաններում կան իրենց սեքսուալ նորմերը), տվյալ պահվածքի բոլոր տեսակները, որը համարվում է խանգրաված՝ անհնար է։
Վերաբերմունքը այս կամ այն սեքսուալ վարքագծի տեսակին, շատ պրոբլեմատիկ է[1] և կարող է տարբերվել մարդկային պատմության տարբեր ժամանակաշրջաններում ու մշակույթներում[2][3]։ Պետք է նաև տարբերել պարաֆիլային խանգարումները և անսովոր սեքսուալ նախապատվությունները, որը բժշկական տեսանկյունից անառողջ երևույթ չի համարվում, սակայն կարող է չընդունվել հասարակության կողմից։
Պարաֆիլյաների հիմնական խմբերը նկարագրվում են Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-10) ախտորոշումների F65 խմբում։ ՀՄԴ-10-ը դասակարգում է սեքսուալ նախապատվությունների խանգարումները, հետևյալ կերպ[4].
F65 , սեքսուալ նախապատվությունների խանգարումները, ներառյալ պարաֆիլյաները
- F65.0: ֆետիշիզմ, սեռական հակման օբյեկտը համարվում են մարմնի մասերը, հագուստ կամ այլ ինչ-որ առարկա, որը համարվում է տվյալ մարդու սեքսուալ զուգընկեր։
- F65.1: ֆետշիկան տրանսվեստիզմ, սեռական բավարարումը կատարվում է հակառակ սեռի հագուստը կրելով։
- F65.2: էքսգիբիցիոնիզմ, սեռական բավարարումը կատարվում է տարբեր մարդկանց սեփական մերկ մարմնի ցուցադրումը (հիմնականում հետույքը և կոպուլատիվ օրգանները)՝ ոչ սեռական կոնտեքստում։
- F65.3: վուայերիզմ, հակում՝ հետևելու սեռական հարաբերություններին, մերկ կամ կիսամերկ օբյեկտներին։
- F65.4: պեդոֆիլիա, սեռական հակում դեպի սեռահասուն երեխաները։
- F65.5: սադոմազոխիզմ, ցանկություն կատարել գործողություն, որը կպատճառի ցավ, կհամարվի ստորացնող, ցույց տալով մարդու ենթարկվող դիրքը, ում ուղղված են դրանք կամ համարվում է այդ ամենի օբյեկտը։
- F65.6: սեքսուալ նախապատվությունների խանգարումների բազմազանություն, մի քանի պարաֆիլյաների միավորում, բայց դրանցից ոչ մեկը չի կարելի անվանել հիմնական։ Հիմնականում ֆետիշիզմ, տրանսվեստիզմ և սադոմազոխիզմ միավորումն է։
- F65.8: այլ սեքսուալ նախապատվությունների խանգարումներ, մնացած սեքսուալ նախապատվությունների և սեռական վարքագծի խանգարումները, այդ թվում ֆրոտերիզմը, նեկրոֆիլիան, զոոֆիլիան, աուտոասֆիքսիոֆիլիան, հեռախոսային խուլիգանությունը՝ սեռական ցանկությունները բավարարելու նպատակով։
- F65.9: ոչ ճշգրիտ սեքսուալ նախապատվությունների խանգարումներ, սեռական վարքագծի խանգարումներ, որոնք դեռ չեն ստացել դասակարգում։
Գենադի Դերյագինը իր «Քրեական սեքսոլոգիա» գրքում սեռական խանգարումները դասակարգում է հետևյալ կերպ.