Սեսիլ Կենգե Կեշետու իտալ.՝ Cécile Kyenge | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Kambove, Q22519221?, Վերին Կատանգա, ԿԴՀ |
Քաղաքացիություն | Իտալիա և ԿԴՀ |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | ակնաբույժ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | University of Modena and Reggio Emilia? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Minister for Integration of the Italian Republic? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Cécile Kyenge Վիքիպահեստում |
Սեսիլ Կենգե Կեշետու (իտալ.՝ Cécile Kyenge Kashetu, օգոստոսի 28, 1964, Kambove, Q22519221?, Վերին Կատանգա, ԿԴՀ), իտալացի քաղաքական գործիչ, ինտեգրման նախարար Էնրիկո Լետայի կառավարությունում։ Երկրի առաջին սևամորթ նախարարը[1][2]։
Ծնվել է Կոնգոյում, կրթությամբ ակնաբան է[1]։
Բնակվում է Իտալիայում 1983 թվականից[3], որտեղ եկել էր սովորելու։
Կիենգը դարձել է Իտալիայի քաղաքացի՝ ամուսնանալով իտալացու հետ[1]։ 2004 թվականին Մոդենայի շրջաններից մեկում ընտրվել է որպես տեղական պատգամավոր՝ Ձախ դեմոկրատներ կուսակցությունից։
2013 թվականին ընտրվել է պատգամավորների պալատ և 2013 թվականի մարտի 19-ից անդամակցել է Դեմոկրատական կուսակցության խմբակցությանը։ 2013 թվականի մայիսի 7-ից եղել է երրորդ հանձնաժողովի անդամ (օտարերկրյա գործեր և կապեր եվրոպական երկրների հետ), 2014 թվականի հունիսի 25-ին վաղաժամկ վայր է դրել պատգամավորական մանդատը[4]։
2013 թվականի ապրիլի 28-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը Լետտի կառավարությունում ինտեգրման հարցերով նախարար է եղել[5]։ Նախարար նշանակվելուց անմիջապես հետո, 2013 թվականի ապրիլի վերջին, իր հասցեին մի շարք վիրավորական արտահայտություններ է ստացել, որոնք կապված են եղել նրա ծագման հետ[1][2], հատկապես ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից, ինչին Սեսիլ Կյենգեն հայտարարել է, որ ինքը սևամորթ է և հպարտանում է դրանով[2]։
Նախարարի հասցեին ռասիստական արտահայտությունները շարունակվել են նաև հետագայում։ 2013 թվականի հուլիսին սենատոր Ռոբերտո Կալդերոլին նախարարին համեմատել է օրանգուտանի հետ[6], սակայն ավելի ուշ ներողություն է խնդրել և իր արտահայտությունն անհաջող կատակ անվանել[6]։ Նույն ամսվա վերջում Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նիստում Սեսիլ Կյենգեի վրա բանան են նետել[6]։
Ինտեգրման նախարարը վրդովմունք է առաջացրել աջակողմյան ակտիվիստների մոտ` հանդես գալով ներգաղթյալների` Իտալիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերի պարզեցման համար[6]։
2013 թվականի հունիսի 24-ին՝ Յոզեֆա Իդեմի պաշտոնաթողությունից հետո, նրա պարտականությունները վերաբաշխվել են կառավարության մյուս անդամների միջև։ Մասնավորապես, Երիտասարդության հարցերի դեպարտամենտը և Քաղաքացիական ազգային ծառայությունը հանձնվել են Սեսիլ Կենգեի իրավասությունը[7]։
2014 թվականին կայացած եվրոպական ընտրությունների ավարտին նա Դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ, եղել է սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական խմբակցության անդամ։ Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղ օվկիանոսի երկրների և ԵՄ հավասարության խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության նախագահի տեղակալ է, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի և Համաաֆրիկյան խորհրդարանի հետ հարաբերությունների պատվիրակության անդամ[8]։
2019 թվականի Եվրոպական ընտրություններում նա իր թեկնածությունն է դրել Իտալիայի հյուսիսարևելյան ընտրատարածքում, սակայն քվեարկության արդյունքներով պարտվել է[9]։
2019 թվականի հուլիսին Լոդիի 60-ամյա անանուն բնակիչը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ 2013 թվականին թռուցիկներ պատրաստելու և բաժանելու համար, որոնցում Սեսիլը պատկերվել էր կապիկի տեսքով։ Նրան միաժամանակ դատապարտել են հավելյալ ութ ամսով, քանի որ նրա բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ֆաշիստական ռեգալիա և ռազմական տեսակի փամփուշտներ[10]
Կենգեն ամուսնացած է Դոմենիկո Գրիսպինոյի հետ, ով 2019 թվականի փետրվարին մասնակցել է Կաստելֆրանկո Էմիլիայի կոմունայի խորհրդի ընտրությունների Հյուսիսային լիգայի ցուցակով։ Radio 24-ի «Zanzara» ծրագրում նա հայտարարել է, որ կնոջ հետ չի քննարկել իր մտադրությունները, ինչպես նաև չի վրդովվում «Aiutiamoli a casa loro» կարգախոսից (Օգնենք նրանց իրենց տանը), որը, նրա կարծիքով, Սալվինին անհրաժեշտ է միայն կուսակցության ներքին պառակտումը կանխելու համար[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Կենգե Կեշետու» հոդվածին։ |
|