Սեսիլի Բրաուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1969[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Surrey Institute of Art & Design, University College? |
Մասնագիտություն | նկարչուհի, վիմագրող և կինոռեժիսոր |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Ամուսին | Nicolai Ouroussoff? |
Սեսիլի Բրաուն (1969[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի նկարչուհի։ Նրա նկարչական ոճը ենթարկվել է մի շարք նկարիչների ազդեցությանը, սկսած Վիլլեմ դե Կունինգից, Ֆրանցիսկո Գոյաից, Ֆրենսիս Բեկոնից[5] և Ջոան Միտչելից, մինչև հին վարպետներ, ինչպիսիք են Ռուբենսը և Փուսսենը, թեև ընդհանուր առմամբ նրա աշխատանքին բնորոշ է նաև գեղանկարչության հստակ կանացի մոտեցումը[6]։ Ներկայումս Սեսիլին ապրում և աշխատում է Նյու Յորքում[7][8]։
Բրաունը ծնվել է 1969 թվականին Անգլիայում գրող Շեն Մակկեի և արվեստագետ Դեվիդ Սիլվեստրայի ընտանիքում։ Դեռ երեք տարեկան հասակում Բրաունը որոշել էր դառնալ նկարչուհի, այս ձգտման մեջ նրան աջակցել է ամբողջ իր ընտանիքը, հատկապես՝ նրա տատիկը և երկու հորեղբայրները, որոնք նկարիչներ էին[9]։ Լինելով Սլեյդի արվեստի դպրոցի փոխանակման ուսանող,1992 թվականկանին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1994 թվականին մշտական բնակություն է հաստատել այնտեղ[10]։ Բրաունը ամուսնացած է ճարտարապետական քննադատ Նիկոլայ Ուռուսովի հետ։ Նրանք ունեն Սելեստա անունով աղջիկ[11]։
2014 թվականից Բրաունը հանդիսանում է ժամանակակից արվեստի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ (Foundation for Contemporary Arts, FCA)[12]։
Բրաունը արվեստի և դիզայնի դիպլոմավորված մասնագետ է (Էփսոմի արվեստի դպրոցում,Սուրրեյ,Անգլիա, 1987, այժմ Ստեղծագործական արվեստի համալսարան)։ Նա նաև մասնակցել է նկարչության և տպագրության դասընթացների Լոնդոնի Մորլի քոլեջում (1989) և ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան Լոնդոնի Սլեյդի դպրոցում Լոնդոն,(1989֊1993)[13]։ Ուսման ընթացքում աշխատել է անիմացիոն ստուդիայում։ Ի լրում գեղանկարչության, Բրաունը նաև ուսումնասիրել է փորագրություն և նկարչություն։ Սլեյդում Սեսիլին ստացել է առաջին կարգի գերազանցության դիպլոմ և այդպիսով դարձել հաղթող բրիտանացի արվեստաբան֊ուսանողների Ազգային մրցույթում[5]։
Բրաունը հայտնի է դարձել արվեստի աշխարհին 1990-ականների վերջին, շնորհիվ բաքանալյան բնապատկերի ֆոնին ցատկոտող նապաստակների աբստրակտ նկարների ցուցահանդեսի։ 1995 թվականին արվեստի աշխարհը ուշադրություն է դարձրել նրա «Երկնքի չորս տառերը» աշխատությանը, որը ցուցադրվել է «Տելլուրիդ» կինոփառատոնին։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են էրոտիկ և պոռնոգրաֆիկ թեմաներին։ Բրաունը Մանհեթթենում արվեստանոց է ունեցել, 2011 թվականին նա տեղափոխվել է Յունիոն-սքվերի մոտ գտնվող արվեստանոց։ Այժմ նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Պաուլա Կուպեր պատկերասրահում։
|