Սեսիլիա Հագեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Օսկար, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Expressen? և Vecko-Journalen? |
Ամուսին | Ingemar Unge? |
Ծնողներ | հայր՝ Tord Hagen?, մայր՝ Lena Berg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jonatan Unge? |
![]() |
Սեսիլիա Հագեն (շվեդ.՝ Cecilia Hagen, մայիսի 15, 1946[1], Օսկար, Շվեդիա[1]), շվեդ գրող և լրագրող։
Ծնվել է 1946 թվականի մայիսի 15-ին Ստոկհոլմում, Թորդ Հագենի և Լենա Բերգի ընտանիքում (Lena Berg)։
Հաճախել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց և Ստոկհոլմում ավարտել է լրագրության դպրոց (Journalisthögskolan i Stockholm)։
Սկզբնապես աշխատել է Ստոկհոլմի Vecko-Journalen շաբաթաթերթում, իսկ 1973 թվականից Expressen ամսագրում աշխատել է որպես լրագրող և գրախոս։
Սեսիլիա Հագենը մի քանի անգամ մասնակցել է Sveriges Television հեռուստաալիքի «På spåret» («Ճանապարհին») ծրագրին։ 1995 թվականին Թոմաս Տենգբյուի հետ միասին հաղթանակ է տարել, ինչպես նաև հասել է մինչև եզրափակիչ Լենարտ Դալգրենի և Ադ Մալմբերգի հետ։
Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Արժանացել է Lukas Bonniers Stora Journalistpris (2006) մրցանակի, Sankt Eriksmedaljen (2011) մեդալի և Jolopriset (2018) գրական մրցանակի[2]։
Ներկայումս անցել է թոշակի և շարունակում է գրական գործունեությունը[3]։
Սեսիլիա Հագենն Էլեն Հագենի և Թոր Բերգի թոռնուհին է։ 1976-1989 թվականներին ամուսնացել է գրող և լրագրող Ինգեմար Ունգեի հետ։ Նրանք ունեն որդի՝ Ջոնաթան Ունգեն, որը շվեդ կատակերգու է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Հագեն» հոդվածին։ |
|