Տեսակ | տարադրամ և դինար |
---|---|
Երկիր | Սերբական Հանրապետություն |
Ներդրման ամսաթիվը | 1992 |
Ավարտման ամսաթիվը | 1993 |
Մետաղադրամ | չկան |
Թղթադրամ | 5000, 50 000, 100 000, 1 միլիոն, 5 միլիոն, 100 միլիոն, 500 միլիոն, 10 միլիարդ, 50 միլիարդ դինար |
Սերբական Հանրապետության դինար (սերբ.՝ Динар Републике Српске), Սերբական Հանրապետության դրամական միավոր, շրջանառության մեջ է եղել 1992-1998 թվականներին։ Սերբական հանրապետության դինարը նույնը չէ, ինչ սերբական դինարը, որը շրջանառվել է միջնադարից (1459) և այսօր տարադրամ է հանդիասանում։ Սակայն պատմական նշանակություն է ունեցել Սերբական պատերազմի ժամանակ և դրանից հետո յոթ տարի շարունակ «միջպետական» արժույթ է ներկայացրել։ Թողարկվել է երեք շարքով` 1992 թվականին, 1993 թվականին և 1994 թվականին։ Ավելի ուշ փոխարինվել է հարավսլավական դինարով, բայց որպես տարադրամ 1998 թվականից օգտագործվել է գերմանական փոխարկելի մարկը։
Դինարը շրջանառության մեջ է մտել 1992 թվականին և զուգահեռաբար շրջանառվել է հարավսլավական դինարի հետ 1:1 հարաբերությամբ։ Գրառումները կիրիլիցայով էր արված, թղթադրամի վրա պատկերված էր Սերբական Հանրապետության գերբը և դինարի արժողությունը։ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Ազգային բանկի 1992 թվականի թղթադրամների նմուշները արձակվել են հետևյալ անվանական արժեքներով
Այնուհետև թողարկվել են 1993 թվականի նմուշի համանման ձեւավորմամբ թղթադրամներ հետևյալ արժեքներով.
1993 թվականին թողարկվել են 1992 թվականի նմուշի 50 դինար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք փոփոխված էին 50 մլն դինարի` «ՄԻԼԻՈՆ ԴԻՆԱՐ» վերադրում կատարելու ճանապարհով։
1992 թվականի օգոստոսի 12-ին փոփոխվել է բանկի անվանումը. այն սկսվել է կոչվել Սերբական Հանրապետության Ազգային բանկ։ Նոր անվանումով բանկի թղթադրամները թողարկվել են 1993 թվականին պահպանելով թղթադրամների նախորդ թողարկումների դիզայնը։ Բանկի նոր անվանումով 1993 թվականի նմուշի թղթադրամների նոմինալներն էին.
1993 թվականի հոկտեմբերի 1-ին իրականացվել է դինարի 1 000 000:1 դենոմինացիա, հարավսլավական դինարի դենոմինացիայի հետ միաժամանակ։ Սկսվել է 1993 թվականի նմուշի շարքի թղթադրամների թողարկումը։ Այդ թողարկման բոլոր թղթադրամների վրա պատկերվել է Պետար Կոչիչ դիմանկարը։ Թողարկվել են հետևյալ արժողությամբ թղթադրամներ[1].
1994 թվականի հունվարի 24-ին Հարավսլավիայում ներդրվել է «նոր դինար», որի փոխարժեքը կցվել է գերմանական մարկին։ 1994 թվականի փետրվարի 15-ի «Հարավսլավիայի Միութենական Հանրապետության, Սերբական Հանրապետության և Սերբական Կրաինա Հանրապետության միասնական դրամաշրջանառության մասին արձանագրությունով» հաստատվեց, որ նոր դինարը հանդիսանում է նրանց միասնական դրամական միավորը։ Սերբական Հանրապետության դինարի թողարկումը դադարեցվեց։
1998 թվականին, ըստ Դեյթոնյան համաձայնագրի, Սերբական Հանրապետությունում գործածության մեջ մտավ բոսնիական փոխարկելի մարկը։