Սերբիայի Հանրապետության կառավարություն բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske | |
---|---|
![]() | |
Տեսակ | կառավարություն |
Երկիր | Սերբական Հանրապետություն |
Փոխարինված է | Q4426233? |
Շտաբակայան | Administrative Center of the Government of Republika Srpska, Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա |
Կայք | vladars.net |
Սերբիայի Հանրապետության կառավարություն (բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske), Սերբիայի Հանրապետության գործադիր իշխանության գլխավոր համակարգ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի օբյեկտ։ Նրա լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով։
Սերբիական Հանրապետության կառավարություն՝ հանրապետությունում գործադիր իշխանության գլխավոր մարմինը։ Համաձայն Սահմանադրության, 8 նախարարներ պետք է սերբ լինեն, 5-ը՝ բոսնիացիներ, 3-ը՝ խորվաթներ։ Վարչապետ կարող է նաև նշանակել մեկ նախարար այլ ազգության ներկայացուցիչներից։ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և տասնվեց նախարարներից, որոնք ընտրվում են ազգային քվոտայի համաձայն։ Նախարարների ընտրում է ՍՀ Ժողովրդական սկուպշչինան՝ օրենսդիր իշխանության կրողը[1]։
Կառավարության լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով[2]։
Կառավարության նախորդ նախարարական խորհուրդը բաղկացած էր 24 մարդուց, որը ստեղծվել էր 1991 թվականի դեկտեմբերի 20-ին[3]։ Այն գոյություն է ունեցել մինչև 1992 թվականի մարտի 27-ը, նրան փոխարինելու է եկել առաջին կառավարությունը, որը հիմնադրվել 1992 թվականի ապրիլի 22-ին Պալեյում։ Այն գլխավորում էր Բրանկո Ջերիչը, իսկ այն բաղկացած էր երեք նախարարներց։ Բանյա Լուկայի նիստում, մայիսի 12-ին ստեղծվել են ևս ինը նախարարություններ և որոշվել է աշխատանքի ծրագիրը։ Նույն տարվա հոկտեմբերին Ջերիչը հրաժարական է տվել Միչո Ստանիշևիչի նախարարների քաղաքականության անհամաձայնության պատճառով։ Նոր վարչապետ է դարձել Վլադիմիր Լուկիչը։
Ներկայիս ՍՀ կառավարությունը ընտրված է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)