Սերբիայի վարչական բաժանում (սերբ.՝ Административна подела Србије), Սերբիայի Հանրապետության վարչատարածքային բաժանման եղանակը, որը ներառում է երկու ինքնավար երկրամասեր (Կոսովո և Մեթոխիա, Վոևոդինա), 29 շրջաններ, Բելգրադի մայրաքաղաքային ինքնավար շրջանը և 211 գյուղեր։
Ըստ վարչատարածքային բաժանման և պետական կառուցվածքի՝ Սերբիայի Հանրապետությունը ունիտար պետություն է։ Մինչև երկրում վարչատարածքային բաժանման ծրագրի իրականացումը, երկրում կային երեք ինքնավար երկրամասեր՝ Կոսովո, Մեթոխիա և Վոևոդիա։
Սերբիայի Հանրապետության այն հատվածը, որը կազմված է երկու ինքնավար մարզերից հանդես է գալիս Կենտրոնական Սերբիա անվան տակ և չի հաշվվում որպես վարչական միավոր։ Այն գտնվում է հանրապետական իշխանությունների անմիջական ենթակայության տակ։ Բարեփոխումներից հետո Սերբիայում առաջացան նոր վարչատարածքային միավորներ՝ մարզեր, շրջաններ, դաշնային քաղաք և գյուղեր[1]։
1999 թվականին Կոսովոյում և Մեթոխիայում թուլանում է սերբական վերահսկողությունը և Սերբիան կորցնում է վերջիններիս իշխանությունը։
Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի և Հարավսլավիայի Միութենական Հանրապետության միջև բռնկվում է պատերազմ և սերբական իշխանությունները ստիպված հանում են իրենց զորքերը Կոսովոյից և Մեթոխիայից։ Դա դառնում է պատճառ այս տարածքներից սերբերի, չեռնոգորացիների և գնչուների զանգվածային արտահոսքի։ Սերբիան իրավունք չունի մարդահամար անցնացնել այս տարածքներում[2]։
Համաձայն Սերբիայի Հանրապետության օրենսդրության և 2009 թվականին ընդունված և 2010 թվականին հաստատված փոփոխությունների (սերբ.՝ Уредба о номенклатури статистичких територијалних јединица[3]) Սերբիայում առանձնանում են երեք մակարդակի վիճակագրական տարածքային մարզեր։
|