Սերգեյ Եմելին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 16, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռուզաևկա, Մորդովիա, Ռուսաստան |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Քաշ՝ | 60 կիլոգրամ |
Սերգեյ Ալեքսանդրովիչ Եմելին (ռուս.՝ Сергей Александрович Емелин, հունիսի 16, 1995, Ռուզաևկա, Մորդովիա, Ռուսաստան), դասական ոճի ռուս ըմբիշ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի պատանիների առաջնությունների չեմպիոն և մեդալակիր, 2014 թվականի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն։
Երբ Եմելինը եղել է 10 տարեկան, նրա դպրոց է գնացել Նիկոլայ Վիկտորովիչ Սլեսարևը, որը տղաներին հրավիրել է հունահռոմեական ըմբշամարտի խմբակ։ Տասնհինգ տարեկանում Եմելինը հաղթել է առաջին համառուսաստանյան մրցումներում[1]։ 2018 թվականի մայիսին Կասպիյսկում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն մինչև 60 կգ քաշային կարգում[2]։ Բուդապեշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում (մինչև 60 կգ քաշային կարգ) վաղաժամ հաղթանակ է տարել մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ։ Բուխարեստում 2019 թվականի ապրիլին անցկացված Եվրոպայի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում զիջել է Չոբանուին։
2019 թվականին Ղազախստանում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ և ստացել օլիմպիական ուղեգիր ազգային օլիմպիական կոմիտեի համար։
Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչում հաղթելով Կերեմ Քեմալին։
2021 թվականի օգոստոսի 2-ին Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է Վիկտոր Չոբանուին՝ նվաճելով բրոնզե մեդալ[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Եմելին» հոդվածին։ |
|