Սերգեյ Խրիստիանովիչ Сергей Христианович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1908[1] կամ հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1908[2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | ապրիլի 28, 2000[2] (91 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ-մեխանիկ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մեխանիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Oleg Ryzhov? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերգեյ Ալեքսեևիչ Խրիստիանովիչ (ռուս.՝ Сергей Алексеевич Христианович, նոյեմբերի 9, 1908[1] կամ հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1908[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 28, 2000[2], Մոսկվա, Ռուսաստան), մեխանիկայի ոլորտի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1930)։ 1957—1961 թթ.-ին եղել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի նախագահի տեղակալ, 1957—1965 թթ.-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտի տնօրենը։ 1972 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտում։ Աշխատանքները վերաբերում են հեղուկի ու գազի մեխանիկայի հարցերին։ Մշակել է ալիքների տարածման և անդրադարձման խնդիրների լուծման մեթոդ, լուծել պլաստիկ միջավայրերում փակ եզրագծի վրա տրված ուժերով լարումները որոշելու հարթ խնդիրը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով, արժանացել Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1969) կոչման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ ![]() |
|