Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1970[1][2] (54 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Վյաչեսլավովիչ Կիրյակով (հունվարի 1, 1970[1][2], Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), ԽՍՀՄ միջազգայի կարգի սպորտի վարպետ (1990)։
Օրլվի «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցի (1982 թվականին դարձել է «Կաշվե գնդակ» մրցաշարի լավագույն խաղացող) և Մոսկվայի ՆԴԲՍՎ-ի (Մարզական հմտությունների փորձարարական բարձրագույն դպրոց) սան է։ Առաջին մարզիչը՝ Վլադիմիր Ամելեխին։
1986-1992 թվականներին խաղացել է եկել Մոսկվայի «Դինամո» ակումբում։ Ակումբի հետ միասին դարձել է ԽՍՀՄ 1990 թվականի առաջնության և 1992 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
1992 թվականին նրանով հետարքրվել է Ֆրանսիայի «Լանս» ակումբը, բայց խաղացողը հրավիրվել է Գերմանիայի «Կարլսուրե» ակումբ, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան։ Կիրյակովև գերմանական թիմի կազմի առաջին խաղում աչքի է ընկել խփած հեթ-տրիկով (առաջնության ապագա հաղթող «Վերդերի» դարպասին), իսկ մրցաշրջանի արդյունքներով 11 գոլով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Ակումբը զբաղեցրել է 6-րդ տեղը (դրանից ավել երբեք նա չի բարձրացել) առաջնությունում և առաջին անգամ իր պատմության մեջ ստացել հնարավորություն մասնակցելու եվրագավաթի խաղարկությանը։ Սերգեյը ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու «Ոսկե գնդակի» խաղարկությանը, ընդհանուր արդյունքներով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։
1993/94 մրցաշրջանը Սերգեյի համար դարձել է լավագույնը՝ նա առաջնությունում աչքի է ընկել 9 գոլով (նաև 2 գոլ Գերմանիայի գավաթի և ՈՒԵՖԱ գավաթի խաղարկություններում։ 1993 թվականի նոյեմբերի 27-ին Կիրյակովը անցկացրել է իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկը՝ «Բորուսիա» (Դորտմունդ) ակումբի դեմ տնային խաղում 1-ին խաղակեսի 20 րոպեի ընթացքում խփելով 3 գոլ և օգնել թիմին կորզել ոչ-ոքի այդ հակամարտությունում (3:3)[3]։
ՈՒԵՖԱ գավաթ 1993/94 խաղարկությունում թիմը տպավորիչ էր խաղում՝ սկզբում հաղթահարելով ՊՍՎ-ին (2:1 երկու խաղերի արդյունքներով), հետո «Վալենսիային» (1:3 և 7:0), «Բորդոյին» (3:1 երկու խաղերի արդյունքներով) և «Բոավիստին» (2:1 երկու խաղերի արդյունքներով)։ Եզրափակիչ խաղի չի կարողացել դուրս գալ՝ կիսաեզրափակչում զիջելով «Կազինո ՍՎ-ին» արտագնա խաղում խփած գոլերի տարբերությամբ (1:1)։
Հաջորդ երեք մրցաշրջաններում Կիրյակովը աչքի է ընկել լավ խաղերով։ 1995 թվականին «Կարլսուրեն» դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 1997/98 մրցաշրջանում Կիրյակովը բացարձակ չէր խաղում, իսկ «Կարլսուրեն» դուրս է մնում Բունդեսլիգայից։ Կիրյակովը չէր ուզում խաղալ երկրորդ դիվիզիոնում և որոշեց տեղափոխվել «Համբուրգ», որտեղ նույնպես առաջին մրցաշրջանում աչքի է ընկել հեթ-տրիկով։ Սակայն մրցաշրջանի արդյունքներով Կիրյակովը տեղափոխվում է երկրորդ բունդեսլիգայի Բեռլինի «Տենիս-Բորուսիա» ակումբ, որպեսզի խաղա Վինֆրիդ Շեֆերի գլխավորած ակումբում, որի հետ աշխատել էր նաև «Կարլսուրեյում»։ Սակայն 1999/2000 մրցաշրջանում ակումբը զրկվել է արտոնագրից, իսկ խաղացողները դարձել են ազատ գործակալներ։
2001-2003 թվականներին Կիրյակովը հանդես է եկել Չինաստանում՝ «Յուննան Խուտան» և «Շանդուն Լունեն» ակումբներում, ինչից հետո ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
2005 թվականին խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի լողափնյա հավաքականի կազմում[4]։
ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Սերգեյը սկսել է հրավիրվել, որպեսզի մասնակցի պատանեկան և երիտասարդական մրցաշարերում, որտեղ հաջողություն է ունեցել․ ԽՍՀՄ հավաքականը նախ 1988 թվականին հաղթել է Եվրոպայի պատանեկան (մինչև 19) առաջնությունում, իսկ 1990 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (մինչև 21)։ 1990 թվականի հաղանակի համար ակումբի բոլոր ֆուտբոլիստները ստացան միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում[5]։ Մասնակցել է 1996 թվականի երիտասարդական թիմերի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ 2 գոլ խփելով Նիգերիայի դեմ կիսաեզրափակչի խաղում (4:4, 3:5 11 մետարնոցներով)։
ԽՍՀՄ հավաքականում անցկացրել է ընդամենը մեկ խաղ 1989 թվականին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ աչքի է ընկել գոլով՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպե հետո։
1992 թվականին ԱՊՀ հավաքականի կազմում մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը, ԽՍՀՄ հավաքականում ընդգրկվելու փոխարեն։ Նիդերլանդների դեմ խաղում Ռոնալդ Կումանի հետ բախման հետևանքով վնասվածք է ստացել։
Հավաքական կարողացել է վերադառնալ միայն 1998 թվականին, սակայն մասնակցել է միայն ընկերական խաղերի։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Կարլ Ցեյսս» (Իյենա, Գերմանիա) ակումբում, որտեղ զբաղվել է տրանսֆերների հարցերով[6]։ Փորձել է աշխատել որպես հեռուստամեկնաբան։
2006 թվականին դարձել է Դաուգավպիլսի «Դիտտոն» ակումբի գլխավոր մարզիչ[7]։ 2008 թվականի դարձել է «Օրյոլ» ֆուտբոլային ակումբի մարզի[8]։ 2009 թվականին աշխատել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի շտաբում[9], իսկ 2012 թվականի դեկտեմբերին դարձել է պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ (1997 թվականին ծնված պատանիների)[10]։
2016 թվականի հոկտեմբերի 6-ին գլխավորել է Պրեմիեր լիգայի «Արսենալ» Տուլա ակումբը[11]։Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու ընթացքում կոնֆլիկտ է ունեցել ակումբի երկրպագուների հետ[12], որոնք բազմիցս քննադատությանեն ենթարկել մարզչին։Երկրպագուներն իր վերաբերյալ կտրուկ արտահայտություններ են արել[13], և նույնիսկ չնայած նրան, որ կարողացել է թիմը պահել Պրեմիեր լիգայում, մրցաշրջանի ավարտին չի կարողացել պահպանել պաշտոնը, որովհետև ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը Կիրյակովի հետ[14]։
2018 թվականի հուլիսին Կիրյակովը կոնֆլիկ է ունեցել «Спорт-Экспресс»-ի լրագրող Իգոր Ռաբիների հետ։ Դեպքը պատահել է «Матч ТВ» ստուդիայի մոտ, ուր Ռաբիներն ու Կիրյակովը հրավիրվել էին որպես հյուրեր։ Կիրյակովը հարվածել է լրագրողի դեմքին, սկսվել է ծեծկռտուք, որը ցրել են հեռուստաալիքի աշխատակիցները[15][16][17]։ Ռաբիները ենթադրում է, որ հարձակման պատճառը եղել է մեկ տարի առաջ տպագրված հոդվածը, որտեղ նա քննադատել է Կիրյակովի վարքը մամուլի ասուլիսների ժամանակ, երբ նա աշխատում էր որպես գլխավոր մարզիչ Տուլայի «Արսենալում»[18]։ Ռաբիները որոշել է դիմել ոստիկանություն[19][20]։ Ըստ նրա խոսքերի՝ ոստիկանությունը ընդունել է դիմումը և սկսել հետաքննություն[21]։
Փոքր եղբայրը՝ Եգորը նույնպես ֆուտբոլիտ է։ Ամուսնացել է երկու անգամ, առաջին կնոջից ունի մեկ աղջիկ։ Երկրորդ կնոջից տղա և աղջիկ[23]։
Մրցաշրջան | Թիմ | Առաջնություն | Գավաթ | Միջազ. | Այլ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1985 | ՖՇՄ Մոսկվա | Երկրորդ Լիգա | 1 | 0 | 0 | 0 | — | — | — | — |
1986 | Դինամո-դ (Մոսկվա) | Երկրորդ Լիգա | 1 | 0 | — | — | — | — | — | — |
1986 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | — | — | — |
1987 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 7 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
1987 | Դինամո-դ (Մոսկվա) | Երկրորդ Լիգա | 19 | 4 | — | — | — | — | 1 | 0 |
1988 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 9 | 0 | 0 | 0 | — | — | — | — |
1988 | Դինամո-դ (Մոսկվա) | Երկրորդ Լիգա | 11 | 2 | — | — | — | — | — | — |
1989 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 20 | 1 | 2 | 0 | — | — | 3 | 1 |
1989 | Դինամո-դ (Մոսկվա) | Երկրորդ Լիգա | 5 | 1 | — | — | — | — | — | — |
1990 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 22 | 3 | 6 | 1 | — | — | — | — |
1991 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 25 | 3 | — | — | 5 | 2 | — | — |
1992 | Դինամո (Մոսկվա) | Բարձրագույն Լիգա | 8 | 1 | 2 | 0 | — | — | — | — |
1992/93 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 29 | 11 | 4 | 0 | — | — | — | — |
1993/94 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 32 | 9 | 3 | 2 | 9 | 2 | — | — |
1994/95 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 31 | 2 | 4 | 2 | — | — | — | — |
1995/96 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 29 | 4 | 4 | 1 | 2 | 0 | — | — |
1996/97 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 19 | 3 | 4 | 0 | 5 | 0 | — | — |
1997/98 | Կարլսրուե | Բունդեսլիգա | 5 | 0 | — | — | — | — | — | — |
1998/99 | Համբուրգ | Բունդեսլիգա | 29 | 5 | 3 | 1 | — | — | — | — |
1999/00 | Տեննիս-Բորուսիա | Երկրորդ բունդեսլիգա | 28 | 3 | 2 | 0 | — | — | — | — |
2001 | Յուննան Խուտնա | ՋԻԱ-Ա Լիգա | 22 | 13 | — | — | — | — | — | — |
2002 | Յուննան Խուտնա | ՋԻԱ-Ա Լիգա | 25 | 5 | — | — | — | — | — | — |
2003 | Շանդուն Լունեն | ՋԻԱ-Ա Լիգա | 20 | 8 | — | — | — | — | — | — |
2017 թվականի մայիսի 31-ի տվյալներով
Թիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի ավարտը | Արդյունքներ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % | ||||||
Դիտտոն | 2006 | 2006 | 28 | 10 | 8 | 10 | 35,71 | |||
Օրյոլ | 2008 | 2008 | 34 | 9 | 11 | 14 | 26,47 | |||
Ռուսաստան (մինչև 17 տարեկան) | 2012 | 2016 | 40 | 23 | 9 | 8 | 57,5 | |||
Արսենալ (Տուլա) | 2016 թվականի հոկտեմբերի 6 | 2017 թվականի մայիսի 31 | 21 | 6 | 3 | 12 | 28,57 | |||
Ընդհանուր | 123 | 48 | 31 | 44 | 39,02 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կիրյակով» հոդվածին։ |
|