Սերգեյ Միքայելյան (դահուկորդ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Միքայելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 27, 1992(1992-04-27) (32 տարեկան)
Ծննդավայր՝Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Ալլա Միքայելյան[1] և Q59601701?[1]

Սերգեյ Արթուրի Միքայելյան (ապրիլի 27, 1992(1992-04-27), Գոռնո-Ալտայսկ, Ռուսաստան), հայ դահուկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Վանկուվերի (2010) և Սոչիի (2014) օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1993 թվականին Ռուսաստանի Գոռնո-Ալտայսկ քաղաքում՝ դահուկորդներ Արթուր Միքայելյանի և Ալլա (Կապչիկաևա) Միքայելյանի ընտանիքում։ Մեծացել է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ 10 տարեկանից զբաղվել է դահուկավազքով։ Անձնական մարզիչն է եղել հայրը։ Ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2010 թվականին դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն և իրավունք ստացել իր երկիրը ներկայացնելու Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում, որտեղ զբաղեցրել է 70-րդ տեղը 15 կմ ազատ ոճի մրցավազքում[2][3]։

2011 թվականի օգոստոսին Նորվեգիայի Էուրա քաղաքում մասնակցել է աշխարհի առաջնության անվավոր դահուկների երիտասարդական մրցումներին։ 17 կմ ազատ ոճի մրցավազքում Սերգեյը ցուցաբերել է լավագույն արդյունք՝ 35 րոպե, 18 վայրկյան և զբաղեցրել առաջին տեղը, իսկ 10.8 կմ հեռավորության վրա ավարտել է երրորդը և ստացել բրոնզե մրցանակ[4]։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Սերգեյ Միքայելյանը մասնակցել է «Սկանդինավիայի գավաթին»։ Մասնակցել է մինչև 20 տարեկան տարիքային խմբում և 15 կմ տարածքում ազատ ոճում ունենալով 38,11 վայրկյան արդյունք՝ զբաղեցրել 3-րդ տեղը։ Մինչ այդ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի Մուոնիո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում[5]։

2012 թվականի հունվարին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը նախապատրաստվելիս Սերգեյ Միքայելյանը հաղթել է Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարի մասնակցություն, որին մասնակցել է 350 մարզիկ[6]։

2017 թվականին Ալմա-Աթայի Ունիվերսիադայում 10 կմ դասական ոճի մրցավազքում զբաղեցրել է չորրորդ տեղը և դարձել բրոնզե մեդալակիր։ Այս հաջողության շնորհիվ պատմության մեջ մտավ որպես առաջին հայ մարզիկը, ով Ձմեռային ունիվերսիադայում արժանացել է մեդալի[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Միքայելյան Արթուր, դահուկորդ
  • Մայր՝ Միքայելյան (Կապչիկաևա) Ալլա Անատոլևնա (19.12.1969), խորհրդային և հայ դահուկորդ։ ԽՍՀՄ մրցաշարի հաղթող, 1998 թվականի Նագանոյի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Григорян А. Лыжный ход Сергея Микаеляна (ռուս.) // Ноев Ковчег — 2013. — вып. 5 (211).
  2. «Սերգեյ Միքայելյան. Իմ 2-րդ Օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունք եմ ակնկալում ցույց տալ». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Օլիմպիական Սերգեյ Միքայելյան. Երբեմն նույնիսկ մասնակցությունն արդեն նվաճում է | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. Де-Факто // Лыжник Сергей Микаелян — чемпион мира Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  5. PanARMENIAN // Лыжник Сергей Микаелян занял 3 место на «Кубке Скандинавии» Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  6. Голос Армении // Готовясь к чемпионату мира Արխիվացված 2012-01-28 Wayback Machine Архив Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  7. Историческая бронза
  8. [«Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին. Профиль Аллы Микаелян на сайте Sports-reference.com(անգլ.)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]