Սերգեյ Ֆրանկ | |
![]() | |
Կրթություն՝ | Արտաքին առևտրի համառուսական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Gleb Sergeyevich Frank? |
Պարգևներ | |
Սերգեյ Ֆրանկ (ռուս.՝ Серге́й О́ттович Франк, օգոստոսի 13, 1960, Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար։ «Սովկոմֆլոտ» պետական նավագնացային ընկերության գլխավոր տնօրենն ու Միավորված նավաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ։
1983 թվականին ավարտել Է ադմիրալ Գ․ Ի․ Նևելսկու անվան Հեռավորարևելյան բարձրագույն ինժեներական ծովային ուսումնարանը՝ ինժեներ-նավավարի մասնագիտությամբ։
1981-1984 թվականներին եղել է ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1984 թվականից քաղաքական աշխատանքի գծով ուսումնարանի պետի տեղակալ։
1989 թվականին ավարտել է արտաքին առևտրի համամիութենական ակադեմիային կից բարձրագույն առևտրային դպրոցը։
1989 թվականից՝ արտաքին տնտեսական կապերի ծառայության պետ, ապա՝ Հեռավորարևելյան ծովային շոգենավերի տնտեսության գլխավոր տնօրենի տեղակալ։
1995 թվականին հեռակա կարգով ավարտել է Հեռավորարևելյան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նշանակվել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ծովային տրանսպորտի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
1996-1997 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ։ 1998 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 1998 թվականի մարտի 2-ի թիվ 213 հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնում աշխատել է նախարարների կաբինետի վեց կազմերում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2004 թվականի փետրվարի 24-ի թիվ 264 հրամանագրով Միխայիլ Կասյանովի կառավարության հետ միասին պաշտոնանկ է արվել։
2004 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Մ․ Ֆրադկովի օգնական։
2004 թվականի հոկտեմբերից՝ Սովկոմֆլոտ պետական նավագնացության ընկերության գլխավոր տնօրեն։
2007 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու[1]։
2014 թվականին Սերգեյ Ֆրանկը գլխավորել է Միավորված նավաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը[2]։
Սերգեյ Ֆրանկին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելուց հետո Սովկոմֆլոտ ընկերությունը ուղղություն է վերցրել բիզնեսի զարգացման ուղղությամբ՝ կապված ռուսական էներգետիկ ընկերությունների կարիքների հետ։ Ընկերության մասնագիտացումը դարձել է արկտիկական և հեռավորարևելյան ծովերի բարդ կլիմայական պայմաններում էներգակիրների ծովային փոխադրումը։ Նոր ներդրումային ծրագիրը թույլ է տվել Սովկոմֆլոտին ընդլայնել նավատորմի շինարարության ծավալը, այդ թվում՝ ռուսական նավաշինարաններում[3]։: