Սերգո Չախոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ավստրալիա և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 9, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Սերգո Չախոյան (դեկտեմբերի 9, 1969, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։
Սերգո Չախոյանը ծնվել է Լենինականում[1]։ Նա Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է։ Նվաճեց երկամարտում արծաթե մեդալ 1994 ծանրամարտի աշխարհի առաջնություն։ Չախոյանը աշխարհի ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում 175.5 կգ 83կգ քաշային կարգում։ Նա դարձավ Հայաստանի երկրորդ ծանրորդը, Իսրայել Միլիտոսյանից հետո, աշխարհի ռեկորդ սահմանելով։ Չախոյանը մասնակցում է 1995թ. աշխարհի առաջնությանը և պոկում վարժությունում արժանանում բրոնզե մեդալի։ Մասնակցեց Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Պոկում վարժությունում արժանանում է արծաթե մեդալի։ Երկամարտում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։
1997թից սկսեց հանդես գալ Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա Ավստրալիայի քառակի և Ավստրալիա և Օվկիանիայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է։ 1999թ. մասնակցում է աշխարհի առաջնությանը և զբաղեցրել երկամարտում 10-րդ հորիզոնականը։ Չախոյանը երկամարտով կրկին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Սիդնեյի 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում։ Պոկում վարժությունում սահմանում է Ավստրալիայի ռեկորդ՝ 175 կգ և արժանանում բրոնզե մեդալի։ Նա նվաճել է 3 ոսկե մեդալ 2001 Goodwill խաղերում Բրիսբեյնում և այդ Բարի Կամքի խաղերում 2 աշխարհի և մեկ Ավստրալիայի ռեկորդներ սահմանեց։ Պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ՝ 181.5 կգ, հրում վարժություն Ավստրալիայի ռեկորդ՝ 210 կգ և երկամարտ աշխարհի ռեկորդ՝ 391.5 կգ։ 2003թ. ոչ պաշտոնապես մասնակցում է Ռուսաստանի առաջնությանը։ Պոկում վարժությունում սահմանում է աշխարհի ռեկորդ՝ 182.5 կգ, երկամարտում նույնպես սահմանում է աշխարհի ռեկորդ 392.5 կգ։ երկամարտում և հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ 2003 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ։ Պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ։
Չախոնյանը 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում պոկում վարժությունում առաջին մոտեցումով բարձրացրեցնելիս 175.0 կգը կտրեց մկանը։ Երկրորդ մոտեցումով բարձրացնում է 175 կգը և զբաղեցնում 4 հորիզոնականը։ Նա փորձել է հրում վարժությունում բարձրացնել 207.5 կգ, որով կնվաճեր Օլիմպիական ոսկե մեդալը։ Այնուամենայնիվ նա ի վիճակի չէր բարձրացնել ծանրաձողը և դուրս մնաց պայքարից ստանալով 0։
2005թ. դառնում է Ավստրալիա և Օվկիանիայի խաղերի չեմպիոն։ Մարզումների ժամանակ հիվանդացել է և օգտագործել ասպիրին, ինչի համար էլ թույլ չեն տվել մասնակցելու 2005թ Քաթարում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 2007 թվականին նրա մոտ հայտնաբերվեց դոպինգ՝ բենզիլ-պիպելզին և նա որակազրկվում է:.[2]
|