Սերժիկ Թեյմուրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1974[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | օգոստոսի 29, 2020[2] (46 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Սերժիկ Թեյմուրյան (մայիսի 29, 1974[1], Թեհրան, Իրան - օգոստոսի 29, 2020[2], Թեհրան, Իրան), իրանահայ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հենակետային կիսապաշտպան «Էսթեղլալում» և գերմանական «Մայնց 05» ակումբում:
Թեյմուրյանը Թեհրանի «Արարատ» ակումբի սան է եղել, «Էսթեղլալի» ակադեմիային միացել է 1993 թվականին: Այնուհետև Թեյմուրյանը երեք մրցաշրջան անցկացրել է «Էսթեղլալի» պատանեկան թիմում: 1998 թվականի ամռանը տեղափոխվել է «Մայնց 05», սակայն 1999-2000 մրցաշրջանի ավարտից հետո ակումբի կողմից բաց է թողնվել։ Սերժիկ Թեյմուրյանը Անդրանիկ Թեյմուրյանի ավագ եղբայրն էր և նրա գործակալը։
2020 թվականի հուլիսի 12-ին Թեյմուրյանը վթարի է ենթարկվել: Ավտոմեքենան բախվել է Թեյմուրյանի մոտոցիկլետին[3]: Սերժիկ Թեյմուրյանը կոմայի մեջ է ընկել և հոսպիտալացվել Հյուսիսային Թեհրանում[4]: 2020 թվականի օգոստոսի 29-ին, 46 տարեկան հասակում, Սերժիկ Թեյմուրյանը մահացել է[5]:
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1. Մայնց 05 | 1998–99 | 2. Բունդեսլիգա | 4 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
1999–00 | 2 | 0 | 2 | 0 | — | 4 | 0 | |||
Ընդամենը կարիերայում | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Էսթեղլալ
|