Սերխիո Սանչես

Սերխիո Սանչես
իսպ․՝ Sergio Sánchez Ortega
Սերխիո Սանչեսը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերխիո Սանչես Օրտեգա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1986(1986-04-03)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Մատարո, Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 24
Պատանեկան կարիերա
1998-2004 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2009 Իսպանիա Էսպանյոլ 48 (3)
2007   Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 20 (0)
2007-2008   Իսպանիա Ռասինգ Սանտանդեր 19 (0)
2009-2011 Իսպանիա Սևիլյա 14 (0)
2011-2015 Իսպանիա Մալագա 85 (0)
2015-2016 Հունաստան Պանաթինաիկոս 11 (0)
2016-2018 Ռուսաստան Ռուբին 22 (0)
2017-2018   Իսպանիա Էսպանյոլ 2 (0)
2018-ներկա Իսպանիա Էսպանյոլ 0 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 29, 2018:

Սերխիո Սանչես Օրտեգա (իսպ․՝ Sergio Sánchez Ortega, ապրիլի 3, 1986(1986-04-03)[1][2][3], Մատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Կարող է հանդես գալ ինչպես աջ եզրային, այնպես էլ՝ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ներկայումս հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։

Լա Լիգայի շրջանակներում Սերխիոն մասնակցել է ավելի քան 166 հանդիպման 11 մրցաշրջանների ընթացքում։ Նա մեկ անգամ դարձել է Կոպա դել Ռեյի գավաթակիր։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչեսը իսպանական «Էսպանյոլ»-ի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2005 թվականի ապրիլի 24-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[4]։

2007 թվականի հունվարին Սանչեսը վարձավճարով տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Մադրիդ Կաստիլիա», որտեղ մնացել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Հաջորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է Լա Լիգան ներկայացնող «Ռասինգ»-ի կազմում։

2008 թվականի հուլիսին Սերխիոն վերադարձել է «Էսպանյոլ»։ Թիմի կազմում իր առաջին գոլը իսպանացին խփել է սեպտեմբերի 20-ին՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում։

2009 թվականի հուլիսին Սանչեսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Սևիլյա»-ի հետ։ Տրանսֆերն արժեցել է 4 միլիոն եվրո։ 2010 թվականի հունվարի 1-ին պարզ դարձավ, որ Սերխիոն չի կարող օգնել թիմին սրտի խնդիրների պատճառով[6][7]։ Այդ մրցաշրջանում Սերխիոն մասնակցել է առաջնության 7 և գավաթի խաղարկության 2 խաղերի, և դարձել է Կոպա դել Ռեյի գավաթակիր[8][9]։

2011 թվականի հունվարի 18-ին ավելի քան 1 տարի չմարզվելուց հետո նա վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիլյառեալ»-ի դեմ խաղին[10]։

2011 թվականի հունիսի 23-ին Սերխիո Սանչեսը տեղափոխվել է «Մալագա»։ Նա թիմի հետ կքնել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 2․8 միլիոն եվրո[11]։ Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 25-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով[12]։

2012 թվականի հունվարի 3-ին Սերխիոն գոլի հեղինակ է դարձել «Ռեալ Մադրիդ»-ի դեմ խաղում, որն ի վերջո ավարտվել է արքայական ակումբի հաղթանակով՝ 3-2 հաշվով[13]։

«Պանաթինաիկոս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Սաչեսը տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս»։ Տրանսֆերն արժեցել է 800000 եվրո[14][15]։ Թիմի կազմում իր դեբյուտը Սերխիոն նշել է հուլիսի 28-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Բրյուգգե»-ի դեմ խաղում[16]։ Հունաստանի առաջնության շրջանակներում իսպանացի ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է օգոստոսի 24-ին՝ «Պանետոլիկոս»-ի դեմ խաղում։ 2016 թվականի հունվարի 7-ին Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «ՊԱՍ»-ի դեմ խաղում Սերխիոն վնասվածք է ստացել, ինչի արդյունքում ստիպված է եղել բաց թողնել 3 ամիս[17]։

«Ռուբին», «Էսպանյոլ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 27-ին Սանչեսը միացել է ռուսական «Ռուբին»-ին[18]։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին 1 տարի վարձակալության ժամկետով Սանչեսը տեղափոխվել է «Էսպանյոլ»[19]։ Իսկ 2018 թվականի ամռանը իսպանական թիմը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոպա դել Ռեյի գավաթակիր - 2009-10

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «El Espanyol se crece ante el Zaragoza» [Espanyol get in Zaragoza's face] (Spanish). El Mundo. 2005 թ․ ապրիլի 24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «El Espanyol reacciona y mantiene el liderato» [Espanyol react and are still first] (Spanish). El Diario Vasco. 2008 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «El Sevilla detecta una patología cardiaca a Sergio Sánchez» [Sevilla detect cardiac pathology to Sergio Sánchez] (Spanish). El Mundo. 2010 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Sergio Sánchez se someterá a una compleja operación de corazón para intentar volver a jugar» [Sergio Sánchez will undergo complex heart surgery to try and play again] (Spanish). Marca. 2010 թ․ մարտի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «El Sevilla sufre para tumbar a un buen Ciudad (2–4)» [Sevilla suffer to down a good Ciudad (2–4)] (Spanish). La Verdad. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «El Sevilla vuelve a golear y pasa a octavos tras un partido de trámite» [Sevilla rout again and reach last-16 after formality of a match] (Spanish). Diario AS. 2009 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Tevez blasts City into fourth round of FA Cup; ESPN, 18 January 2011
  11. El Málaga ficha a Sergio Sánchez por 2,8 millones (Málaga sign Sergio Sánchez for 2,8 millions); Marca, 23 June 2011 (in Spanish)
  12. «Malaga denied at the last». ESPN Soccernet. 2011 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. El Madrid se aferra a la Copa (Madrid cling on to Cup); Marca, 3 January 2012 (in Spanish)
  14. «Sergio Sánchez ficha por el Panathinaikos» [Sergio Sánchez signs for Panathinaikos] (Spanish). Mundo Deportivo. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Sanchez arrives by Tuesday». SDNA. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  16. «Panathinaikos-Club Brugge 2–1». Panathinaikos FC. 2015 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Sanchez suffers serious injury during Greek Cup clash». SDNA. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  18. «Рубин» подписал контракт с Серхио Санчесом [Rubin signed a contract with Sergio Sánchez] (Russian). FC Rubin Kazan. 2016 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Sergio Sánchez, últim fitxage» [Sergio Sánchez, last signing] (կատալաներեն). RCD Espanyol. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Սանչես» հոդվածին։