Սզնի Մեյերի

Սզնի Մեյերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի Մեյերի
Լատիներեն անվանում
Crataegus meyeri
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???

Սզնի Մեյերի (լատին․՝ Crataegus meyeri), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր կամ թփանման ծառ է, 1,5-4 մ բարձրությամբ։ Ճյուղերը մոխրա կամ կարմրագորշավուն են։ Երիտասարդ ընձյուղները թաղիքամազմզուկապատ են։ Փշերը սակավաթիվ են, 0,5-1,5 սմ երկարությամբ (երբեմն՝ տերևակալած)։ Տերևները հակառակ ձվաձև են, սեպաձև հիմքով, 5-7-աբաժան, սղոցաեզր բլթակներով, կարճացած ընձյուղների վրա 1,5-3 սմ երկարությամբ և մինչև 2,2 սմ լայնությամբ, երկարացած ընձյուղների վրա ավելի խոշոր տերևներով, երկու կողմից էլ բրդանման աղվամազապատ, վերևի կողմից մուգ կանաչ, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Ծաղկաբույլերը 3-5 սմ տրամագիծ ունեն, կազմված են 10-15 ծաղիկներից, որոնք նույնպես ծածկված են խիտ թաղիքանման մազմզուկներով։ Ծաղիկներն ունեն 1,5 սմ տրամագիծ, երկարավուն նշտարաձև բաժակաթերթիկներով, որոնք մնում են պտուղների վրա, ինչպես և հիպանթիումը, խիտ մազմզուկապատ։ Առէջները 20 հատ են, սռնակները՝ 2: Պտուղը կարճ էլիպսաձև է, հիմքում մի փոքր լայնացած 1,2-1,8 սմ տրամագծով, մուգ գինեկարմիր, մսալի, 2 կամ 1 կորիզով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, Արարատյան դաշտի Նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է արիդային նոսրանտառներում, քարքարոտ լեռնալանջերում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրություններում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 376։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի Մեյերի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի Մեյերի» հոդվածին։