![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Հարավային Ֆլորիդայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Մառլոն Բրանդո |
Սթիվեն Բլեքհարթ (անգլ.՝ Stephen Blackehart, դեկտեմբերի 1, 1967[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստների ակադեմիայի շրջանավարտ։ Բլեքհարթի դերասանական վարպետության ուսուցիչն էր Ուտա Հագենը[2]։
2016 թվականին տեղեկություն է ի հայտ եկել այն մասին, որ Բլեքհարթը Marvel Comics-ի «Գալակտիկայի պահապանները. մաս 2» կոմիքսների էկրանավորումում խաղալու է այլմոլորակային վարձկալ Բրալի դեր[3]։
Համացանցում լուրեր են շրջանառվել, որ Բլեքհարթը ծնվել է Ստեֆանո Բրանդո անունով և հայտնի դերասան Մառլոն Բրանդոյի որդին է[4][5][6], սակայն Սթիվենը հերքել է հոլիվուդյան աստղի հետ ընտանեկան կապերը[2]։ 2006 թվականին նա հարցազրույց է տվել Լլոյդ Քաուֆմանին, որում նա հերքել է Բրանդոյի մահից հետո ծագած այս լուրերը[7]։
Բլեքհարթը ընկերություն է անում ռեժիսոր Ջեյմս Հանի հետ[3]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Թրոմեո և Ջուլիետ | Tromeo and Juliet | Բենի Քյու |
1998 | հ․ֆ | Հրաշալի նոր աշխարհ | Brave New World | Տղա ակումբում |
1998 | ֆ | Մահաբեր զենք 4 | Lethal Weapon 4 | ոստիկանության սերժանտ |
1998 | ֆ | Պիկ ժամ | Rush Hour | |
1999 | ֆ | Պայթյուն անցյալից | Blast from the Past | բարմեն |
1999 | ֆ | Ուրիշ քույր | The Other Sister | Ջոնաթան զարմիկ |
2005 | ս | Գրեյի անատոմիա | Grey's Anatomy | Վիկ |
2007 | ֆ | Կրքեր | Passions | շվեյցարացի գվարդիական |
2008 | ս | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | լեյտենանտ Փաթնեմ |
2009 | ֆ | Տերմինատորներ | The Terminators | Լոգան |
2010 | ֆ | Սուպեր | Super | Քուիլ |
2014 | ֆ | Գալակտիկայի պահապանները | Guardians of the Galaxy | |
2016 | ֆ | Գիտափորձ «Օֆիս» | The Belko Experiment | Ռոբերտ Հիքլանդ |
2017 | ֆ | Գալակտիկայի պահապանները. մաս 2 | Guardians of the Galaxy Vol. 2 | Բրալ |