![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1949[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Պերդյու համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Սթիվեն Մակկինլի Հենդերսոն (անգլ.՝ Stephen McKinley Henderson, օգոստոսի 31, 1949[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Ցանկապատեր» և «Լեյդի Բըրդ» ֆիլմերում խաղացած դերերով։
Սթիվենը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 31-ին Կանզաս Սիթիում (ԱՄՆ-ի Միսուրի նահանգ)։ Սովորել է Ջուլիարդի դպրոցում, Հյուսիսային Կարոլինայի արվեստի համալսարանում և Պերդյուի համալսարանում։
Երկար տարիներ խաղացել է ամերիկյան տարբեր թատրոններում։ «Between Riverside and Crazy» բեմադրությունում խաղացած դերի համար արժանացել է «Obie Award» մրցանակի՝ «Լավագույն կատարող» անվանակարգում[5] և «Դրամա Դեսկ» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[6]։
Կինոյում առաջնաելույթը տեղի է ունեցել 1979 թվականին։ Ակտիվ նկարահանվել սկսել է 2000-ական թվականներին։ 2016 թվականին Սթիվենը լայնորեն հայտնի է դարձել «Ցանկապատեր» ֆիլմում Ջիմ Բոնոյի դերի կատարումից հետո, որի համար առաջադրվել է մի շարք մրցանակների[7]։ Հատկանշական է, որ 2010 թվականին Հենդերսոնը համանուն թատերական բեմադրությունում նույն դերի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակի[8]։
2017 թվականին խաղացել է «Լեյդի Բըրդ» ֆիլմում[9], որում խաղացած դերի համար ստացել է «CinEuphoria Awards» մրցանակը, ինչպես նաև մի շարք այլ մրցանակների անվանակարգեր։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995-2010 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | մրցավար Մարկ Կրամեր |
2001 | ս | Օրենք ու կարգ։ Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Աբերնեթի |
2005-2006 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | մրցավար Բերնարդ |
2008 | ս | Նոր Ամստերդամ | New Amsterdam | Օմար Յորք |
2011 | ֆ | Ինչպես գողանալ երկնաքերը | Tower Heist | Լեսթեր |
2011 | ֆ | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud and Incredibly Close | փականագործ Ուոլթ |
2012 | ս | Լուրեր | The Newsroom | Սոլոմոն Հենկոկ |
2012 | ֆ | Լինքոլն | Lincoln | Ուիլյամ Սլեյդ |
2016 | ֆ | Մանչեսթերը ծովի մոտ | Manchester by the Sea | պարոն Էմերի |
2016 | ֆ | Ցանկապատեր | Fences | Ջիմ Բոնո |
2017 | ֆ | Լեյդի Բըրդ | Lady Bird | Լևիաչի հայրը |
2017 | ս | Փրկվածի զղջումը | Survivor's Remorse | Սոլոմոն |
2018 | ս | Օրդինատորը | The Resident | Դերիլ Ֆիլիպս |
2018 | ս | Սև ցուցակ | The Blacklist | դոկտոր Ֆրենսիս Վեռներ |
2018 | ս | Վախեցեք քայլող մեռյալներից | Fear the Walking Dead | Քլեյթոն |
2019 | ս | Ապացուցված անմեղությունը | Proven Innocent | դատավոր Ֆրայ |
2020 | ս | Կառուցապատողներ | Devs | Ստյուարտ |
2020 | ս | Վազիր | Run | Ջոն |
2021 | ֆ | Ավազաբլուր | Dune | Սուֆիր Հավատ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հենդերսոն» հոդվածին։ |
|