Սթիվեն Սանչես | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | Նոյեմբերի 3, 2002 Նաշվիլ, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործունեություն | 2019-ներկա |
Լեյբլ |
|
Կայք | stephensanchezofficial.com |
![]() |
Սթիվեն Քրիստոֆեր Սանչես (անգլ.՝ Stephen Christopher Sanchez, նոյեմբերի 3, 2002, Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան։ Իր դեբյուտային՝ «What Was, Not Now» մինի ալբոմը թողարկել է 2021 թվականի հոկտեմբերին։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկել է «Until I Found You» սինգլը, որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 23-րդ հորիզոնականը, ARIA Charts-ի 8-րդ հորիզոնականը և UK Singles Chart-ի 14-րդ հորիզոնականը։
2020 թվականի հունիսին Սանչեսը ՏիկՏոկում տեղադրել է Cage the Elephant խմբի «Cigarette Daydreams» երգի քավերը՝ հավաքելով ավելի քան 122 հազար հետևորդ հարթակում[1]։
Իր՝ «Lady by the Sea» երգի մի հատվածով կիսվելուց հետո, երգիչ-երգահան Ջերեմի Ցուկերն նրան առաջարկել է անձամբ զբաղվել երգի պաշտոնական տարբերակի արտադրությամբ, որը թողարկվել է 2020 թվականի հուլիսին. արդյունքում Սանչեսը պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ։ Նա աշխատել է պրոդյուսեր Յան Ֆիչուկի հետ իր դեբյուտային՝ «What Was, Not Now» մինի ալբոմի վրա, որը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերին[1][2]։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նա թողարկել «Missing You» սինգլը երգչուհի Էշի հետ համատեղ։ 2023 թվականի հունվարի 25-ին թողարկել է «Evangeline» սինգլը, որին հաջորդել է իր համերգային շրջագայությունը։
Սանչեսը հայտնվել է Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի եթերում՝ իր երգի և շրջագայության առաջխաղացման համար։ Սանչեսը շոուում կատարել է «Evangeline» երգը[3]։ 2023 թվականի ապրիլի 28-ին Սանչեսը թողարկել է իր հաջորդ՝ «Only Girl» սինգլը։
2023 թվականի հունիսի 25-ին Սանչեսը ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի հետ՝ կատարելով «Until I Found You» երգը Գլասթոնբերի փառատոնի ժամանակ։
Սանչեսի դեբյուտային՝ «Angel Face» ալբոմը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին[4]։
Սանչեսի ոճը հիշեցնում է 1950-ականների և 1960-ականների երաժշտությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նրա «Evangeline» երգը, որը թողարկվել է 2023 թվականին, պարունակում է սեմփլ Բոբի Գոլդսբորոյի «Honey» երգից, որը թողարկվել է 1968 թվականին։
Անվանում | Մանրամասներ | Ամենաբարձր հորիզոնական | |||
---|---|---|---|---|---|
US [5] |
AUS [6] |
NZ [7] |
UK [8] | ||
Angel Face | 90 | 23 | 20 | 64 |
Անվանում | Մանրամասներ | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|---|
CAN [9] | ||
What Was, Not Now |
|
— |
Easy on My Eyes |
|
92 |
Անվանում | Տարեթիվ | Ամենաբարձր հորիզոնական | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [10] |
AUS [11] |
CAN [12] |
IDN Songs [13] |
MLY [14] |
NZ [15] |
PHL Songs [16] |
UK [8] |
VIE [17] |
WW [18] | ||||
Lady by the Sea[19] | 2020 | — | — | — | — | — | — | — | — | — | — | What Was, Not Now | |
Kayla[20] | 2021 | — | — | — | — | — | — | — | — | — | — | ||
Until I Found You[21] (սոլո կամ Էմ Բեյհոլդի մասնակցությամբ) |
23 | 8 | 15 | 2 | 1 | 13 | 3 | 14 | 20 | 11 | Easy on My Eyes և Angel Face | ||
2000 Miles[27] (with Gatlin) |
2022 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Ալբոմում ընդգրկված չէ | |
Missing You (Էշի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | — | — | — | — | |||
Evangeline[28] | 2023 | — | — | — | — | — | — | — | — | — | — | Angel Face | |
Only Girl[29] | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||
Be More[4] | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||
High | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||
Silver Bells | — | — | — | — | — | — | — | — | — | — | Ալբոմում ընդգրկված չէ | ||
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։ |
Մրցանակ | Տարեթիվ | Առաջադրում | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
Kids' Choice Awards | 2023 | Սթիվեն Սանչես | Լավագույն երաժշտական սոցիալական աստղ | Առաջադրված | [30] |
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն | 2023 | «Until I Found You» | Տարվա ելույթ | Առաջադրված | [31] |
Billboard Music Award | 2023 | Սթիվեն Սանչես | Թոփ ռոք արտիստ | Առաջադրված | [32] |
«Until I Found You» | Թոփ ռոք երգ | Առաջադրված | |||
People's Choice Awards | 2024 | Սթիվեն Սանչես | Տարվա նոր արտիստ | Սպասվող | [33] |
iHeartRadio Music Awards | 2024 | Սթիվեն Սանչես | Լավագույն նոր փոփ արտիստ | Սպասվող | [34] |
{{cite web}}
: |access-date=
requires |url=
(օգնություն); Missing or empty |url=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սանչես» հոդվածին։ |
|