Սթիվեն Քրեյգ Պեդոք անգլ.՝ Stephen Craig Paddock | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1953 |
Ծննդավայր | Clinton, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2017 (64 տարեկան) |
Մահվան վայր | Mandalay Bay, Paradise, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) (1977) և Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց |
Մասնագիտություն | mass murderer, անշարժ գույքի գործարար, հաշվապահ, պոկեր խաղացող և օդաչու |
Աշխատավայր | Lockheed Martin, Ներքին եկամուտների ծառայություն և փոստային ծառայություն ԱՄՆ |
Ծնողներ | հայր՝ Benjamin Hoskins Paddock? |
Սթիվեն Քրեյգ Պեդոք (ապրիլի 9, 1953, Clinton, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 1, 2017, Mandalay Bay, Paradise, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի զանգվածային մարդասպան, ով 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում կրակել էր ամբոխի մեջ՝ սպանելով 60 մարդու և վիրավորելով 867 հոգու։ Ինքը՝ Փեդոքը, կրակել է ինքն իրեն հանցագործության վայրում[1][2][3][4]։ Ապրել է Մեսքիթում, Նեվեդա նահանգ[5]։
Սթիվեն Պեդոքը ծնվել է 1953 թվականի ապրիլի 9֊ին Կլինտոնտում, Այովա նահանգի Քլինթոն քաղաքում և մեծացել Թուսոնում և Լոս Անջելեսում։ Նա ապրում էր Լաս Վեգասից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Մեսքիտ քաղաքում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա հաճախ է այստեղից այնտեղ տեղափոխվել։ Նա որոշ ժամանակ ապրել է Արևմտյան Նևադայի Ռինոյում, մի քանի տարի անցկացրել Ֆլորիդայի Մելբուռնում, այնուհետև ապրել Հենդերսոնում, Նևադա։Հանցագործությունը կատարելու պահին Պեդոքը արդեն հինգ օր գտնվում էր Լաս Վեգասում։ Նա ուներ երկու եղբայր՝ Էրիկ Պեդոք և Բրյուս Պեդոք։ Ստիվենի հայրը՝ Բենջամին Հոսկինս Պեդոքը, 1961 թվականին դատապարտվել է մի շարք բանկերի կողոպուտների համար և դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն 1968 թվականին փախել է Տեխասի Լա Թունա դաշնային բանտից, այնուհետև դարձել օգտագործված մեքենաների առևտրական և լոտո սրահի սեփականատեր Օրեգոնում։ Նրա մոտ ինքնասպանության հակումներ են նկատվել, նա «զինված էր և շատ վտանգավոր»[1]։
Փեդոքը երկար տարիներ հաշվապահ է եղել և միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել անշարժ գույքի ոլորտում։ Նա ապրում էր թոշակառուների համայնքում[6]։
64-ամյա Սթիվեն Փեդոքն ապրում էր իր 62-ամյա ընկերուհու՝ Մերիլու Դանլիի հետ։ Փադոքի նախկին կանանցից մեկը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ամուսնալուծվել են 27 տարի առաջ՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Նրանք երեխաներ չունեին։ Փեդոքը ուներ մի քանի տուն, անշարժ գույք ամբողջ երկրում և մուլտիմիլիոնատեր էր[7]։ Նա սովորել է քոլեջում և աշխատել է Lockheed Martin-ի նախորդ ընկերությունում 1985-1988 թվականներին[8]։ Փադոքը նաև ուներ և կառավարում էր Դալլասի արվարձանում գտնվող բնակարանային համալիրը[9]։
Ինչպես ասում է կրակողի եղբայրը՝ Պատրիկը, Սթիվենում դաժանության կամ բռնության հակվածության հետքեր չեն եղել։ Կրակողի երեք եղբայրներից երկուսն ասել են, որ մտերիմ չեն, իսկ երրորդին չի հաջողվել գտնել։ Պատրիկ Փեդոքն ասել է, որ ինքը 20 տարի չի շփվել իր եղբոր հետ և անմիջապես չի ճանաչել հեռուստատեսությամբ ցուցադրված դեմքը[10]։
Փեդոքը, ըստ երևույթին, քրեական պատմություն չուներ։ Մեսքիթի ոստիկանական բաժանմունքն ասում է, որ նրանք երբեք չեն խաչվել նրա և Դանլիի հետ և նույնիսկ չեն կանգնեցրել նրանց ճանապարհին։
Երբ Փեդոքը մուտք գործեց Լաս Վեգասի Mandalay Bay Resort-ի սյուիտ, ամեն ինչ կարծես սովորական էր։ Սակայն երեկոյան ժամը 22-ից անմիջապես հետո նա հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից սկսեց ինքնաձիգով կրակել մարդկանց վրա՝ սպանելով քանթրի երաժշտության համերգին ներկա 58 մարդու։ Ավելի քան 800 մարդ վիրավորվել է[11]։
Փառատոնի լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ գետնին արյունոտված մարդիկ։ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային կրակոցները սկսվել են տեղական ժամանակով 22:05-ին[12]։
Երբ ոստիկանները ներխուժեցին նրա սենյակ կեսգիշերից քիչ առաջ, Փեդոքն արդեն մահացած պառկած էր հրազենային վնասվածքից։ Նա հյուրանոցի իր համարում թողել է 23 զենք, 19-ը՝ իր տանը, հարյուրավոր փամփուշտներ և կոտրված ապակի։ Փեդոքը նաև տեսախցիկներ ուներ՝ տեսնելու, թե ինչպես են ժամանում սպաները։ Նա օգտագործել է երկոտանի վրա տեղադրված հեռահար հրացաններ։ Ոստիկանությունը կասկածում է, որ զենքերից 13-ը մոդիֆիկացված է, որպեսզի թույլ տա գործել որպես ավտոմատ զենք։ Զինանոցը ներառում էր .38 տրամաչափի ատրճանակ և .223 և .308 տրամաչափի հրացաններ։ Բոլոր զենքերը ձեռք են բերվել օրինական ճանապարհով[13][14]։ Պարզվել է, որ Պեդոքը արձակել է ընդհանուր առմամբ 1058 կրակոց 15 հրազենից՝ 1049-ը՝ 12 AR-15 տեսակի հրացանից, 8-ը՝ AR-10 ոճի երկու հրացանից և փամփուշտը, որով նա ինքն իրեն սպանել է Smith & Wesson ատրճանակից։
Ոստիկանությունը հանցանքի շարժառիթ չգտավ[15]։ Որպես հնարավոր պատճառ նշվել են մոլախաղերի պարտքերը, հակահանրապետական տրամադրությունները, ԴԱԻՇ-ը և հոգեկան հիվանդությունները[16]։
Իշխանությունները հայտնել են, որ հրաձգության դրդապատճառը դեռ հայտնի չէ։ Նրանք նաև ասացին, որ Փեդոքը միայնակ է գործել և կապված չի եղել ահաբեկչության հետ։
Կրակոցներից ժամեր անց ԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը, թեև դա ավելի ուշ հերքվեց ՀԴԲ-ի խոսնակի կողմից, քանի որ պնդումը չուներ որևէ արժանահավատ ապացույց[17]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)
|