Սիբիլլա Ալերամո իտալ.՝ Sibilla Aleramo | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Rina Faccio[1] |
Ծնվել է | օգոստոսի 14, 1876[2][3][4][…] |
Ծննդավայր | Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1] |
Վախճանվել է | հունվարի 13, 1960[2][3][4][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1] |
Գերեզման | Կամպո Վերանո[5] |
Գրական անուն | Sibilla Aleramo[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և խմբագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Պարգևներ | |
Ազգականներ | Adele Faccio? |
Sibilla Aleramo Վիքիպահեստում |
Սիբիլլա Ալերամո (իտալ.՝ Sibilla Aleramo, օգոստոսի 14, 1876[2][3][4][…], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[1] - հունվարի 13, 1960[2][3][4][…], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի գրող և ֆեմինիստ, Վիարեջո մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի է 19-րդ դարի վերջին իտալացի կնոջ կյանքի մասին իր ինքնակենսագրական աշխատանքով։
Սիբիլլա Ալերամոն ծնվել է Ալեսանդրիա գավառում և ի ծնե՝ Ռինա Ֆաչչո (իտալ.՝ Rina Faccio): 16 տարեկանում նա ստիպված էր հեռանալ դպրոցից և ամուսնանալ մի տղամարդու հետ, որը բռնաբարել էր նրան[7]։ 1901 թվականին Ալերամոն որոշում կայացրեց լքել ամուսնուն և իր որդուն և տեղափոխվել Հռոմ, ինչը հետագայում նկարագրեց իր գրքում։ Հռոմում նա գտնվում էր քաղաքական և գեղարվեստական միջավայրում, գրելով ֆեմինիստական և հոմոսեքսուալ թեմաներով աշխատություններ։ Ալերամոն մասնակցություն էր ունենում Հռոմի շրջանում ժողովրդական դպրոցների ստեղծմանը։ Նամակագրական կապ ուներ Մ. Գորկու և Մ. Ֆ. Ադրեևայի, որոնց հետ նա ծանոթացել էր 1912 թվականին Սորրենտոյում։ Ծանոթ էր Վյաչեսլավ Իվանովի հետ։ Մտերիմ էր բժիշկ, գրող և թարգմանիչ Օլգա Սինյորելլի (Ռասնեվիչ) (Olga Signorelli) հետ։ 1908 թվականին կանանց հերթական հավաքներից մեկի ժամանակ Ալերամոն հանդիպեց Կորդուլա Լինա Պոլետտիին և նրանց լեսբիական կապը, որը տևեց մեկ տարի, հիմք հանդիսացավ Ալերամոյի «Անցում» ( իտալ.՝ Il passaggio) նոր վեպի համար։ Ալերամոյի և Պոլետտի անձնական նամակագրությունն ավելի ուշ հետաքրքրության առարկա դարձավ հետազոտողների համար, քանի որ երկուսն էլ անկանխակալ կարծիք էին արտահայտում հոմոսեքսուալ հարաբերությունների մասին։ Ավելի ուշ նա "Իտալիա-ԽՍՀՄ" կազմակերպության ակտիվ անդամ էր։ 1952 թվականին այցելեց ԽՍՀՄ։
Արդյունքում Սիբիլլա Ալերամոն դարձավ ամենաականավոր իտալացի ֆեմինիստուհիներից մեկը։ Տարեց հասակում նա ճանապարհորդում էր Եվրոպայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Վախճանվեց 83 տարեկան հասակում՝ Հռոմում՝ երկարատև հիվանդությունից հետո։
2002 թվականին ռեժիսոր Միքելե Պլաչիդոն նկարահանեց «Un viaggio chiamato amore» ֆիլմը, որտեղ նկարագրվում է Ալերամոյի և Դինո Կամպանոյի սիրավեպը։
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիլլա Ալերամո» հոդվածին։ |
|