Սիբիրյան ծիրան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Prunus sibirica
| ||||||||||||||
|
Սիբիրյան ծիրան (լատին․՝ Prunus sibirica), Սալոր ցեղին պատկանող տեսակ (ենթացեղ Ծիրան-լատին․՝ Armeniaca)[1]:
Հանդիպում է Պրիմորյե երկրամասում, Արևելյան Սիբիրում, Հյուսիս-Արևելյան Չինաստանում, Մոնղոլիայում, Կորեայում։
Աչքի է ընկնում բարձր ցրտադիմացկունությամբ (հանգստի շրջանում դիմանում է մինչև մինուս 45 °C), բայց վատ է տանում կլիմայի տաքացումը ձմռան երկրորդ կեսին։
Ծաղկում է շատ վաղ, նախքան տերևների փթթելն ու բացվելը։ Պտղատու ծառերի մեջ առաջին ծաղկողներից է, ծաղիկները վարդագույն են։
Մանջուրական ծիրանից տարբերվում է ավելի փոքր չափերով (բարձրությունը չի գերազանցում 5 մետրը)։ Սեզոնային զարգացման բոլոր փուլերը ավելի վաղ է անցնում, քան մանջուրական ծիրանը։
Մեկ բույսի պտուղների թիվը, կախված բնակության վայրից և այլ գործոններից, տատանվում է 26-ից 75-ի սահմաններում։ Պտուղները 2-2.5 սմ մեծությամբ կորիզապտուղ են, որոնք բացվում են պտղամսի կարի երկայնքով։ Պտուղները մոխրադեղնավուն են, տտիպ, թթվաշ համով և գրեթե ոչ ուտելի։
Սիբիրական ծիրանը առաջացնում է ռելիկտային թփային համակեցություններ։
Սիբիրական ծիրանը գրանցված է Բուրյաթիայի բույսերի Կարմիր գրքում։
Մշակվում է 1800 թվականից, շատ արդյունավետ է վեգետացիայի ողջ ընթացքում։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծիրան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծիրան» հոդվածին։ |
|