Սիգիզմունդ Վինտեր չեխ․՝ Zikmund Winter | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1846[1][2][3][…] կամ դեկտեմբերի 26, 1846[4] |
Ծննդավայր | Պրահա, Ավստրիական կայսրություն[2][5][4] |
Վախճանվել է | հունիսի 12, 1912[1][2][6][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բադ Ռայխենհալ, Գերմանական կայսրություն[5] |
Գերեզման | Վինոհրադի գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | պատմաբան, արխիվագետ, մանկավարժ, գրող, դպրոցի դասատու և մշակույթի պատմաբան |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Գերմանական կայսրություն |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q12049981?, Master Kampanus? և O životě na vysokých školách pražských knihy dvoje? |
Zikmund Winter Վիքիպահեստում |
Սիգիզմունդ (Զիգմունդ) Վինտեր (չեխ․՝ Zikmund Winter, 27 դեկտեմբերի, 1846, Պրահա — 12 հունիսի, 1912, Բադ-Ռայխենհալ, Գերմանիա), չեխ գրող, պատմաբան։
Սիգիզմուդ Վինտերը ծնվել է 1846 թվականի դեկտեմբերի 27-ին Պրահայի Հին քաղաքում, ժամկոչի ընտանիքում։ Ավարտել է ակադեմիական գիմնազիա։ Ընդունվել է Պրահայի Կարլի համալսարան, որի արվեստների ֆակուլտետում սովորել է պատմություն։ Լսել է Վացլև Վլադիվոյ Տոմեկի, Յոսեֆ Կալոուսեկի, Անտոնին Գինդելիի ու Իոսիֆ Էմլերի դասախոսությունները։ Վերջինիս օգնել է արխիվում կատարվող աշխատանքներում և հմտացել է հնագրության մեջ։
Համալսարանն ավարտելուց հետո 1873 թվականից դասավանդել է Պարդուբիցեի դպրոցում։ 1874—1884 թվականներին որպես պատմության, չեխերենի ու գերմանական գրականության ուսուցիչ աշխատել է Ռակովնիկի դպրոցում։ 1884 թվականից դասավանդել է Պրահայի ակադեմիական գիմնազիայում։
Սիգիզմունդ Վինտերը գրել էչեխական քաղաքների, ինչպես նաև Չեխիայի համալսարանների պատմությունը։
Այցելելով Ռակովնիկի քաղաքային արխիվ, սկսել է հետաքրքրվել այդ քաղաքի պատմությամբ և իր ողջ կյանքը նվիրել է Ռակովնիկ քաղաքի հետ կապված պատմական փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Մեծ ներդրում ունի Ռակովնիկի ու Պրահայի քաղաքային արխիվների պահպանության գործում։
Սիգիզմունդ Վինտերի պատմական ուսումնասիրությունները կենտրոնանում են կարճ ժամանակաշրջանի վրա։ Նրան ամենից շատ հետաքրքրել են XVI ու XVII դարերի փաստաթղթերը։
Փոշոտ արխիվում կատարվող աշխատանքը Վինտերի մոտ առաջ բերեց թոքերի հիվանդություն, ինչը խանգարեց ուսումնասիրությունների հետագա շարունակմանը։
Սիգիզմունդ Վինտերը հեղինակել է պատմվածքներ, վիպակներ ու վեպեր, որոնց մեծ մասի գործողությունները կատարվում են պատմական իրադարձությունների ֆոնին և վերաբերում են միայնակ հերոսների ճակատագրին։
Հրատարակել է պատմական ուսումնասիրությունների մի ամբողջ շարք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգիզմունդ Վինտեր» հոդվածին։ |
|