Սիգնե Բերգման շվեդ.՝ Signe Bergman[1][2] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1869[3][4][5] |
Ծննդավայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…] |
Մահացել է | մայիսի 9, 1960[3][5] (91 տարեկան) |
Մահվան վայր | Օսկար, Շվեդիա[3][5] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն[1][8] |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, կանանց ձայնի իրավունքի համար պայքարող, խմբագիր և գանձապահ |
Ծնողներ | հայր՝ Johan Wilhelm Bergman?[6][9][10] |
Զբաղեցրած պաշտոններ | Q99231392? և խորհրդի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ ազգային ասոցիացիա |
Անդամություն | Q10685090?, Tolfterna?, centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1], Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[8] և Լիբերալ ազգային ասոցիացիա[5] |
Signe Bergman Վիքիպահեստում |
Սիգնե Բերգման (շվեդ.՝ Signe Bergman, լրիվ անունը՝ շվեդ.՝ Signe Wilhelmina Ulrika Bergman, ապրիլի 10, 1869[3][4][5], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][6][…] - մայիսի 9, 1960[3][5], Օսկար, Շվեդիա[3][5]), շվեդ ֆեմինիստ և հասարակական գործիչ[11]։
Ծնվել է 1869 թվականի ապրիլի 10-ին, Ստոկհոլմում, պետական ծառայող Յոհան Վիլհելմ Բերգմանի (շվեդ.՝ Johan Wilhelm Bergman) ընտանիքում, Մարտին Բերգման-Էսթերբերգի զարմուհին էր։ Լավ տնային կրթություն է ստացել, մի քանի տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, այդ թվում իր զարմիկ Մարտինա Էսթերբերգի մարմնամարզության ինստիտուտում, ինչպես նաև Բրիտանական թանգարանում որպես հետազոտողի օգնական։
Վերադառնալով Շվեդիա՝ աշխատել է Շվեդական հիպոթեկային բանկում (Sveriges allmänna hypoteksbank) որպես գանձապահ, 1907 թվականին աշխատել է Rösträtt för kvinnor ամսագրի խմբագիր։ Ապրել է մենակ։
1905 թվականին Սիգնե Բերգմանը դարձավ կանանց քվեարկության քաղաքական իրավունքների համար պայքարի շվեդական կազմակերպության (Landsföreningen för kvinnans politiska rösträtt, LKPR) անդամ, 1906-1914 թվականներին եղել է կազմակերպության Ստոկհոլմյան բաժանմունքի վարչության անդամ, 1914-1917 թվականներին՝ գլխամասային կազմակերպության վարչության նախագահ։ 1911 թվականին Բերգմանը Ստոկհոլմում կազմակերպել է կանանց քվեարկության իրավունքի միջազգային կոնգրես, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 110 ներկայացուցիչներ։ 1917 թվականին Բերգմանը հրաժարական է տվել LKPR-ի նախագահի պաշտոնից, այն բանից հետո երբ շվեդական ռիկսդագում մերժվել է կանանց քվեարկության իրավունքի վերաբերյալ առաջարկությունը։ Դրանից հետո նա ակտիվորեն մասնակցում էր Frisinnade kvinnor կանանց իրավապաշտպան կազմակերպության և Frisinnade landsföreningen (Ազատախոհների ազգային միություն) լիբերալ քաղաքական կուսակցության գործունեությանը։
Սիգնե Բերգմանը մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Օսկար ծխական համայնքում։ Թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա բեգրավինգպլատսեն)[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնե Բերգման» հոդվածին։ |
|