Սիգրիդ Ագրեն ֆր.՝ Sigrid Agren | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Շյոլշե |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մոդել |
Sigrid Agren Վիքիպահեստում |
Սիգրիդ Աննա Ագրեն (ֆր.՝ Sigrid Anna Agren, ապրիլի 24, 1991, Շյոլշե), ֆրանսիացի թոփ-մոդել։
Ծնվել է 1991 թվականին Ֆրանսիայի անդրծովյան Մարտինիկա դեպարտամենտում։ Մայրը ֆրանսուհի է, հայրը՝ շվեդ։ Տասներեք տարեկանում հաղթող է ճանաչվել Փարիզում Elite Model Look մոդելային գործակալության կազմակերպած մրցույթում և երկու այլ հաջողակ ֆրանսուհիների հետ մեկնել Շանհայ՝ մասնակցելու եզրափակիչ մրցույթին[1], որտեղ գրավել է երկրորդ տեղը՝ առաջնությունը զիջելով իր համերկրուհուն՝ հետագայում ճանաչված մոդել դարձած Շառլոտ Դը Կալիպսոյին[2]։ Մրցույթի ավարտին պայմանագիր է ստորագրել Elite Model Look մոդելային գործակալության հետ, սակայն վճռել է մոդելի կարիերա սկսել դպրոցն ավարտելուց հետո միայն[3]։ 2008 թվականին վերադարձել է պոդիում, հաջորդ տարվանից դարձել Prada առևտրային ապրանքանիշի դեմքը[4]։
Տարբեր ժամանակներում մասնակցել է Alberta Ferretti-ի, Alessandro Dell'Acqua-ի, Alexander McQueen-ի, Antonio Berardi-ի, Balenciaga-ի, BCBG Max Azria-ի, Bottega Veneta-ի, Calvin Klein-ի, Carolina Herrera-ի, Chanel-ի, Chloé-ի, Christian Dior-ի, Costume National-ի, D&G-ի, Derek Lam-ի, Diane Von Furstenberg-ի, Donna Karan-ի, Dries van Noten-ի, Emanuel Ungaro-ի, Emilio Pucci-ի, Etro-ի, Fendi-ի, Giambattista Valli-ի, Gianfranco Ferre-ի, Gucci-ի, Haider Ackermann-ի, Hermes-ի, Herve Leger-ի, Jil Sander-ի, John Galliano-ի, Jonathan Saunders-ի, Karl Lagerfeld-ի, Kenzo-ի, Lacoste-ի, Lanvin-ի, Loewe-ի, Louis Vuitton-ի, Marc Jacobs-ի, Marni-ի, Matthew Williamson-ի, Max Azria-ի, Michael Kors-ի, Missoni-ի, Miu Miu-ի, Narcisco Rodriguez-ի, Nina Ricci-ի, Ohne Titel-ի, Phi-ի, Prada-ի, Preen-ի, Proenza Schouler-ի, Rag & Bone-ի, Rick Owens-ի, Roberto Cavalli-ի, Rue du Mail-ի, Ruffian-ի, Sonia Rykiel-ի, Sophia Kokosalaki-ի, Stella McCartney-ի, Thakoon-ի, Valentino-ի, Versace-ի, Yohji Yamamoto-ի, Իվ Սեն Լորանի, Zac Posen-ի և նորաձևության այլ տների ցուցադրություններին։
2013[5] և 2014 թվականներին[6] հրավիրվել է մասնակցելու «Victoria’s Secret» ընկերության ամփոփիչ ցուցադրություններին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Ագրեն» հոդվածին։ |
|