Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | միստիկական գրականություն[2], դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Դևոն |
Նախորդ | Սպանություն փոխերեցի տանը |
Հաջորդ | Էնդհաուզի առեղծվածը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | 1931 |
Սիթաֆորդի առեղծվածը (անգլ.՝ The Sittaford Mystery), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ ԱՄՆ-ում վեպը հրատարակվել է «Սպանություն Հեյզլմուրում» անունով (անգլ.՝ The Murder at Hazlemoor)։ ԽՍՀՄ-ում վեպն առաջին անգամ հրապարակվել է 1986 թվականին Լենիզդատի կողմից[3]։
Դարտմուրի Ստիֆորդ փոքրիկ գյուղը (Դևորշիրի կոմսություն) ամբողջությամբ հայտնվել է ձյան տակ։ Հարավային Աֆրիկայից եկած տիկին Ուլլետը, տանը իրականացնում է Ոգեհարցության սեանս։ Սեանսում քննարկում էին կապիտան Տրևլյանի սպանության հարցը։ Նա տան տերն էր, ով հանձնել էր տունը տիկին Ուլլետին և տեղափոխվել Էկզեմպտոն քաղաք։ Մայոր Բարնեբին՝ կապիտանի լավագույն ընկերը, փնտրելով Տրևլյանին գտնում է նրան մահացած։ Հետաքննությունը հանձնարարվեց տեսուչ Նարրակոտուին, ով կասկածում էր (կամ ցույց էր տալիս, որ կասկածում է)՝ Ջեյմս Պիրսոնին, մահացածի զարմիկին, որը այդ ժամանակ գտնվում էր քաղաքում, և ձերբակալում է նրան։ Ձերբակալվածի հարսնացուն՝ Էմիլի Տրեֆուսիսը, նախաձեռնում է զուգահեռ հետաքննություն։
1986 թվականին թողարկվել է ֆիլմը «Գաղտնիք, Սիտաֆորդում» անվանմամբ։ Գլխավոր դերում՝ Ջեյն Բարկին։
2006 թվականին թողարկվել է գրքի հեռուստաֆիլմը։ Ֆիլմում սյուժեն մեծ փոփոխության է ենթարկվել, և էկրանավորումը նմանվել էր վեպի։
|