Կաղապար:Short description
Կաղապար:Use dmy dates
Կաղապար:Infobox officeholder
Աննա Սիլվիա Մոդիգ (ծնված 1976 թվականի հուլիսի 8-ին[1]) ֆինն քաղաքական գործիչ, նախկին լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար։ 2011–2019 թվականներին եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ ՝ ներկայացնելով Ձախ դաշինքը, իսկ 2019 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ։ Մոդիգը նաև Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ է։
Մոդիգը պատկանում է Ֆինլանդիայի շվեդախոս ազգային փոքրամասնությանը։ Նա մեծացել է Հելսինկիի արևելյան արվարձաններում։ Մոդիգն իր հեռուստատեսային կարիերան սկսել է 18 տարեկանում՝ աշխատելով Yle(Ֆինն ռադիոհաղորդակցության կազմակերպություն)-ում։ Նրա վերջին հեռուստաշոուն YLE Teema Popkult թոք շոուն էր։
Մոդիգը 2008 թվականի մունիցիպալ ընտրություններում 895 ձայնով ընտրվել է Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ՝ որպես Ձախ դաշինքի ցուցակի անկախ թեկնածու[2]։ Մոդիգը խորհրդարանի անդամ է ընտրվել 2011 թվականի ընտրություններում, իսկ վերընտրվել 2015 թվականի ընտրություններում[3][4]։ 2019-ի ընտրություններում նա դուրս մնաց խորհրդարանից, բայց 2019-ի Եվրախորհրդարանի ընտրություններում ընտրվեց Եվրախորհրդարանի անդամ՝ 51608 համապետական ձայնով՝ որպես Ձախ դաշինքի միակ ներկայացուցիչ[5][6]։
Մոդիգը բացահայտ լեսբուհի և բուսակեր է[7][8]։ Նրա զուգընկերն է եղել ֆին նկարիչ և գրող Ռակել Լիեկկին, բայց նրանք բաժանվեցին 2011 թվականի հոկտեմբերին[9]։ 2019 թվականի հունիսին նա ամուսնացավ իր գործընկեր Մերի Վալկամայի հետ, ով Ձախ դաշինքի Հելսինկյան շրջանի հաղորդակցության մենեջերն է և խմբի քարտուղարը[10][11]։ 2023 թվականին Մոդիգը մրցեց Amazing Race Suomi շոույում Այնո-Կաիսա Պեկոնենի հետ։ Երկուսն էլ հեռացվեցին Փհուկետում երկրորդ էպիզոդից[12]։