Սիմոն Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Սիմոն Մարտիրոսյան |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1997[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Հայկաշեն, Արմավիրի մարզ, Հայաստան |
Հասակ՝ | 1,81 մետր |
Քաշ | 105 կիլոգրամ |
Սիմոն Մարտիրոսյան (փետրվարի 17, 1997[1], Հայկաշեն, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018)[2], Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (2016, 2020), 2019 թվականի աշխարհի չեմպիոն[3] և ռեկորդակիր[4], 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր[5]։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2017)[6]։ 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մասնակցելով 2012 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը՝ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (148+173)[7]։ Նույն թվականին երիտասարդական աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 4-րդ տեղ (150+183)[8], իսկ հաջորդ տարի գրավեց առաջին հորիզոնականը (165+200)[9]։ 2013 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը[10]։ 2014 թ-ին մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը ուղեգրային էր։ (182+215)[11]։ 2014 թվականին Չինաստանի Նաջի քաղաքում կայացավ 2-րդ երիտասարդական օլիմպիական խաղերը, որում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ և' օլիմպիական չեմպիոն, և' ռեկորդակիր (170+221)[12], իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց սերբ ծանրորդը (150+186): Մարտիրոսյանին նա զիջեց 55 կիլոգրամով[13]։ Այդ տարի նոյեմբերին կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 7-րդ տեղը, սակայն նա իր պատանիների ռեկորդներից երկուս բարձրացրեց (183+213)[14]։ 2014 թ. նաև մասնակցել է պատանիների եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Իր ռեկորդը թարմացրել է միայն պոկում վարժությունում (184+210)[15]։ Սիմոն Մարտիրոսյանն անհաջող է հանդես եկել աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Պոկում վարժությունում 18-ամյա Մարտիրոսյանը 2 անգամ չկարողացավ բարձրացնել 177 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ փորձից անհաջող մոտեցում կատարեց 178 կգ-ին։ Հրում վարժությունում էլ Սիմոնը 3 անգամ չբարձրացրել 215 կգ-ն[16]։ Մարտիրոսյանը 2015 թվականին ավարտեց ծանրամարտի աշխարհի առաջնությամբ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը (186+216)[17]: 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը՝ ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր՝ 417 կգ (190+227)[18][19][20]: 2019 թվականին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Սիմոնը 427 կգ (192+235) երկամարտի արդյունքով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալ։
2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը կատարելիս սահմանեց աշխարհի ռեկորդ՝ գլխավերևում պահելով 199 կիլոգրամանոց ծանրաձողը[21]։
2019 թվականի հոկտեմբերի 27֊ին ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել 109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 427 կգ արդյունքով։ Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 192 կգ ծանրաձողը, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 235 կգ կշռող ծանրաձողը։ Առանձին վարժություններում ևս Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել։
2021 թվականին՝ Օլիմպիական 32-րդ խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է արծաթե մեդալակիր 109 կգ քաշային կարգում` երկամարտի 423 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 195 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 228 կգ։
2021 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է բրոնզե մեդալակիր 109 կգ քաշային կարգում` երկամարտի 416 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 188 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 228 կգ։
2022 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը գրավում է 8-րդ տեղը, հանդես գալով +109 կգ քաշային կարգում` երկամարտի 425 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում է պահելով 190 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 235 կգ։
2023 թվականին Երևանում տեղի ունեցող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դառնում է բրոնզե մեդալակիր +109 կգ քաշային կարգում` երկամարտի 440 կգ արդյունքով, պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ ծանրաձողը, հրում վարժությունում 245 կգ։
2023 թվականին՝ Աշխարհի ծանրամարտի առաջնությունում +109 քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում դառնում է արծաթե մեդալակիր` հրելով 250կգ, պոկում վարժությունում բարձրացնում է 200կգ, երկամարտում ունենալով 450կգ արդյունք։
Տարի | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2016 | ![]() |
105 կգ | 185 | 190 | 4 | 220 | 227 | 2 | 417 | ![]() | ||
2020 | ![]() |
109 կգ | 190 | 195 | 1 | 228 | 3 | 423 | ![]() | |||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2014 | ![]() |
105 կգ | 178 | 183 | 5 | 213 | 11 | 396 | 7 | |||
2015 | ![]() |
105 կգ | 180 | 186 | ![]() |
216 | 8 | 402 | 5 | |||
2018 | ![]() |
109 կգ | 190 | 195 | ![]() |
230 | 240 Ռեկորդ | – | ![]() |
435
Ռեկորդ |
![]() | |
2019 | ![]() |
109 կգ | 190 | 195 | 199
Ռեկորդ |
![]() |
230 | – | ![]() |
429 | ![]() | |
2021 | ![]() |
109 կգ | 188 | ![]() |
228 | ![]() |
416 | ![]() | ||||
Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
2015 | ![]() |
105 կգ | 181 | 4 | 210 | 216 | 5 | 397 | 4 | |||
2016 | ![]() |
105 կգ | 182 | ![]() |
215 | 220 | ![]() |
402 | ![]() | |||
2017 | ![]() |
105 կգ | 184 | ![]() |
220 | 230 | ![]() |
414 | ![]() | |||
2019 | ![]() |
109 կգ | 187 | 192 | ![]() |
225 | 235 | – | ![]() |
427 | ![]() | |
2021 | ![]() |
109 կգ | 190 | ![]() |
-- | -- | -- |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Մարտիրոսյան» հոդվածին։ |
|