Սիմոն Չիքովանի

Սիմոն Չիքովանի
სიმონ ჩიქოვანი
Ծնվել է1902 դեկտեմբերի 27
ԾննդավայրՆաեսակաո, Աբաշայի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Վախճանվել էապրիլի 24, 1966(1966-04-24) (տարիքը 63)
Վախճանի վայրԹբիլիսի
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական և էսսե
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ

Սիմոն Իվանի Չիքովանի (վրաց.՝ სიმონ ჩიქოვანი, 1902, դեկտեմբերի 27 (1903, հունվարի 9) - 1966, ապրիլի 24, Թբիլիսի), վրացի գրող, թարգմանիչ։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակակիր (1947 թ.)։ Վրաց խորհրդային պոեզիայի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Քութայիսի ռեալական դպրոցը, 1922 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1924 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը, այնուհետև իրար հաջորդել են տարբեր ժողովածուներ։ Մտերիմ է եղել «Կապույտ եղջյուրներ» խմբի անդամների հետ, այնուհետև միացել է ֆուտուրիստական շարժմանը, գլխավորել է «Ձախ եզր» խմբակը։

Զբաղվել է թարգմանություններով։ Թարգմանել է ռուսական «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսը, Պուշկինից, Շևչենկոյից, Ֆրանկոյից։ Արգասավոր աշխատանք է կատարել գրականագիտության ասպարեզում։ Շրջագայել է արտերկրում, գրել «Ճամփորդական ծրագրեր»։ Եղելէ Վրաստանի գրողների միության վարչության քարտուղար, 1954-1960 թվականներին եղել է «Մնաթոբի» («Լուսատու») ամսագրի խմբագիրը։ Գրել է գրական մի շարք դիմանկարներ, այդ թվում՝ «Հիմն Ավետիք Իսահակյանի պատվին»[1]։ Եղել է Վրաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր[2]։

Մահացել է 1966 թվականին։ Թաղված է Մթածմինդա պանթեոնում։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1947 թ.)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան (1939 թ., 1958 թ., 1963 թ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Антокольский П., Симон Чиковани, в его кн.։ Поэты и время, М., 1957;
  • Жгенти Б., Симон Чиковани, в кн.։ Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История груз. лит-ры, Тб., 1958;
  • Андроников И., Образный мир Симона Чиковани, в его кн.։ Я хочу рассказать вам, М., 1962;
  • Маргвелашвили Г., Радость открытия, в его кн.։ Свет поэзии, Тб., 1965;
  • Пастернак Б., Несколько слов о новой груз. поэзии, «Вопр. лит-ры», 1966, № 1.
  • ჟღენტი ბ., კრიტიკული წერილები, თბ., 1953; მარგველაშვილი გ., სიტყვა და საუკუნე, თბ., 1960;
  • ასათიანი გ., პოეზია და პოეტები, თბ., 1963.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
  2. Симон Иванович Чиковани