Սիմոն Պրու-Սենեկալ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող |
Երկիր՝ | Հայաստան և Կանադա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 6, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | ԼաՍալ, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Սիմոն Պրու-Սենեկալ (ֆր.՝ Simon Proulx-Sénécal, դեկտեմբերի 6, 1991, ԼաՍալ, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի գեղասահորդ, որը զուգընկեր Թինա Կարապետյանի հետ ներկայացնում է Հայաստանը։ Նրանք Զագրեբի 2015 Golden Spin մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են և ազատ ծրագրով հանդես են եկել Եվրոպայի երկու առաջնություններում (2016, 2017)։ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy մրցաշարում Սիմոն Պրու-Սենեկալը և նրա զուգընկեր Թինա Կարապետյանը իրավունք ստացան մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին (Պեկին, Չինաստան), որտեղ զբաղեցրին 18-րդ հորիզոնականը։
Սիմոն Պրու-Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին ԼաՍալում, Քվեբեկ, Կանադա[1]։
Պրու-Սենեկալը յոթ տարեկանում տափօղակով հոկեյից տեղափոխվել է գեղասահք և տասներկու տարեկանում[2] միավորվել է իր առաջին զուգընկերոջ՝ Ջոզիան Շոլետի հետ։ Նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը և՛ 2011, և՛ 2012 Կանադայի պատանիների առաջնություններում[3]։ Սենեկալը և Քրիստինա Պենկովը 2013 թվականի Կանադայի պատանիների առաջնությունում 15-րդն էին[4]։ Հաջորդ երկու մրցաշրջանում նրա զուգընկերն է եղել Մելիսանդ Դյուման՝ արդեն մեծահասակների տարիքային խմբում։ Նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը 2014 թվականի Կանադայի առաջնությունում և 12-րդը՝ 2015 թվականին[5]։
2015 թվականի մայիսին[6] Պրու-Սենեկալը միավորվեց Թինա Կարապետյանի հետ, և նրանք սկսեցին ներկայացնել Հայաստանը։
Միջազգային ասպարեզում առաջին ելույթի ժամանակ 2015-16 ISU Challenger Series (CS) միջոցառման 2015 Ice Challenge-ում նրանք զբաղեցրին վեցերորդ տեղը։ Այդ մրցաշարը տեղի էր ունեցել հոկտեմբերին Ավստրիայի Գրաց քաղաքում։ Դեկտեմբերին նրանք նվաճեցին CS-ի իրենց առաջին մեդալը՝ բրոնզը, 2015 թվականի Զագրեբի Golden Spin-ում։
2016 թվականի հունվարին Կարապետյան/Պրու-Սենեկալը մեկն էր այն քսան զույգերից, որոնք որակավորվեցին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ կարճ ծրագրում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Ազատ ծրագրում 18-րդ տեղը գրավելուց հետո ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ տեղը[7]։
2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի (Պեկին, Չինաստան) կարճ ծրագրում նրանք 19-րդն էին՝ 65,87 միավոր արդյունքով, իսկ ազատ ծրագրում՝ 101,16 միավորով 16-րդը։ Ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ հորիզոնականը[8]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Պրու-Սենեկալ» հոդվածին։ |
|