Սիմոն Փայասլյան (1950[1], Հալեպ, Սիրիա), ամերիկահայ պատմաբան, հեղինակ, խմբագիր, ով 2007 թվականից սկսած ղեկավարել է Բոստոնի համալսարանի Չարլզ և Էլիզաբեթ Քենոսյանների դասավանդած հայոց պատմության և գրականության ամբիոնը։ 2002 թվականից մինչև 2007 թվականը ղեկավարել է Քլարկի համալսարանի Կալուսդյանի դասավանդած Հայոց ցեղասպանության և հայոց պատմության ուսումնասիրման ամբիոնը[3]։
Փայասլյանը Զարեհ Ա կաթողիկոսի եղբորորդին է։ Առաջին դոկտորի կոչումը քաղաքագիտության բնագավառում ստացել է Ուտյնի պետական համալսարանում, որից հետո հայոց պատմության բնագավառում երկրորդ դոկտորի կոչումը ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որտեղ նրա ատենախոսությունը վերնագրված էր «Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ»[4]։
- 2007 թվականին գրել է «Հայոց պատմություն, ակունքներից մինչև մեր օրեր» աշխատությունը
- 2005 թվականին գրել է «Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ» ատենախոսությունը
- 2001 թվականին գրել է «Հայոց ցեղասպանություն» 1915-1923 թվականների ձեռնարկ ուսանողների և դասախոսների համար
- 2006 թվականին գրել է Միջազգային Քաղաքական Տնտեսություն, հակամարտության և համագործակցության գլոբալ համակարգում ձեռնարկը
- 1996 թվականին գրել է «ԱՄՆ-ի արտաքին տնտեսական և ռազմական օգնություն, Ռեյգանի և Բուշի վարչակազմերը » աշխատությունը
- Եղել է «Հայկական Կոստանդնուպոլիս» և «Հայկական Կիլիկիա» ստեղծագործությունների երկու հատորների համախմբագիր[5]
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|