Սիմոնա Հերման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Simona Gherman Վիքիպահեստում |
Սիմոնա Հերման (ռումիներեն՝ Simona Gherman, ապրիլի 12, 1985, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի սուսերամարտիկը աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։
Սիմոնան ծնվել է 1985 թվականին Բուխարեստում։ 2004 թվականին նա նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալ։ 2008 և 2009 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2011 թվականին Սիմոնան կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
2011 թվականի օգոստոսին Սիմոնան ամուսնացել է Դրագոս Հերմանի հետ և կրել «Հերման» ազգանունը։ 2011 թվականին նրա շնորհիվ Ռումինիայի հավաքականը կրկին դարձել է աշխարհի չեմպիոն[1]։ 2012 թվականին Սիմոնան առաջին անգամ անհատական առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն (ռումինացիները թիմային առաջնությունում արծաթե մեդալ են նվաճել), սակայն Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա գրավել է ընդամենը 6-րդ տեղը։ 2014 թվականին թիմային պայքարում Սիմոնան դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ անհատական առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ, իսկ Եվրոպական խաղերում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ։ 2016 թվականին Սիմոնան անհատական առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ թիմային պայքարում զբաղեցրել երրորդ տեղը։
2013 թվականի դեկտեմբերին Հերմանը դուստր է ունեցել, որին անվանել է Իոանա Թեոդորա[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Հերման» հոդվածին։ |
|