Սիմոն դե Բովուարի (ֆր.՝ Prix Simone de Beauvoir pour la liberté des femmes), մարդու իրավունքների միջազգային մրցանակ կանանց ազատության համար, որը շնորհվում է 2008 թվականից ի վեր գենդերային հավասարության համար պայքարող և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող անհատներին կամ խմբերին։ Մրցանակը կրում է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Սիմոն դը Բովուարի անունը, որը հայտնի է 1949 թվականին իր «Երկրորդ սեռի» տրակտատով[1]։
Մրցանակը սահմանվել է Յուլիա Կրիստևայի կողմից 2008 թվականի հունվարի 9-ին՝ դը Բովուարի ծննդյան 100-ամյակին։ Սիլվի Լե Բոն դե Բովուարը և Պիեռ Բրասը նախագահում են Սիմոն դե Բովուարի մրցանակի հանձնաժողովը[2]։ Մրցանակի գումարը կազմում է 10000 եվրո[3]։
- 2008 թվական, Թասիլմա Նասրին, բանգլադեշցի գրող և Այան Հիրսի Ալի, հոլանդացի ֆեմինիստ, գրող և քաղաքական գործիչ[4][5]
- 2009 թվական, «Մեկ միլիոն ստորագրություն», Իրանում կանանց իրավունքների շարժման քարոզարշավ՝ Իրանում խտրական օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջով[6]
- 2010 թվական, Այ Սյաոմինգ, չինացի տեսանկարահանող և Չժոնգշանի համալսարանի պրոֆեսոր, և Գուո Ցզյանմեյ, չինացի իրավաբան, Պեկինի համալսարանի Իրավունքի դպրոցի կանանց իրավունքի ուսումնասիրության և իրավաբանական օգնության կենտրոնի հիմնադիր
- 2011 թվական, Լյուդմիլա Ուլիցկայա, ռուս գրող և իրավապաշտպան
- 2012 թվական, Թունիսի Ժողովրդավարական կանանց ասոցիացիա[7]
- 2013 թվական, Մալալա Յուսուֆզայ, պակիստանցի ուսանողուհի, բլոգեր և ակտիվիստ[8]
- 2014 թվական, Միշել Պերրո, ֆրանսիացի պատմաբան[9]
- 2015 թվական, Կանացի արվեստի ազգային թանգարան[10]
- 2016 թվական, Լամպեդուզա ի Լինոզայի քաղաքապետ Ջուզի Նիկոլինին ներգաղթյալների ինտեգրմանը մասնակցելու համար[11]
- 2017 թվական, Լեհական «Փրկեք կանանց» ասոցիացիա։ Բարբարա Նովակն ընդունել է մրցանակը[12]
- 2018 թվական, Ասլի Էրդողա, թուրք գրող[13]
- 2019 թվական, Սառա Գարսիա Գրոս, սալվադորցի ակտիվիստ[14]
- 2020 թվական, Le Collectif 490, մարոկկացի կանանց և տղամարդկանց մի խումբ, ովքեր պաշտպանում էին սեռական ազատությունը և դեմ էին Մարոկկոյի Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածին[15]
- 2021 թվական, Սքոլաստիկ Մուկազոնգա, ռուանդացի գրող[16]
- 2022 թվական, La Maison des femmes de Saint-Denis, ֆրանսիական կազմակերպություն, որն օգնում է դժվար իրավիճակում հայտնված կամ բռնության զոհ դարձած կանանց[17]
- 2023 թվական, ազատության համար պայքարող իրանցի կանայք Մահսա Ամինիի հիշատակին[18]