Ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան կոմպոզիտորի ամենահայտնի գործերից մեկն է։ Իր ոճով սիմֆոնիան նման է կոմպոզիտորի 5-րդ սիմֆոնիային։
Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է Լենինգրադում՝ 1953 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Եվգենի Մրավինսկիի գլախավորությամբ և Լենինգրադի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի կատարմամբ։ Սիմֆոնիայի որոշ էսքիզներ գտնվել են նաև 1948 թվականին։ Երկար ընդմիջումից հետո սիմֆոնիան կոմպոզիտորի առաջին ստեղծագործություններից մեկն է։
Սիմֆոնիան բաղկացած է չորս մասից՝
Այս սիմֆոնիան կոմպոզիտորի ոճի ընդգծման վառ օրինակ է։ Սիմֆոնիայի բոլոր երաժշտական էլեմենտները տիպիկ են Շոստակովիչին։ Առաջին մասը ամենաերկարն է այն տևում է մոտ 24 րոպե։ Ունի սոնատային ալլեգրոյի կառուցվածք և իր ստրուկտուրայով նման է հինգերորդ սիմֆոնիային։ Առաջին մասում կոմպոզիտորը օգտագործում է երկու հիմնական թեմա։ Երկրորդ մասը սկերցո է։ Այստեղ համատեղվում են մի քանի տարբեր ռիթմեր, սինկոպաներ։ Այն շատ արագ ու ռիթմիկ է և տևում է մոտ հինգ րոպե։ Որոշ երաժշտագետներ կարծում են, որ երկրորդ մասը ներկայացնում է Ստալինի պատկերը։ 3-րդ մասը ունի պարի ոգի։ Զգացվում է Գուստավ Մալերի արվեստի մեծ ազդեցությունը Շոստակովիչի վրա։ 4-րդ մասը սկսում է շատ հանդարտ կերպով բայց հանկարծ փոխվում է և շատ արագանում։ Այս մասում կոմպոզիտորը օգրագործում է ուկրաինական գոպակ պարի ելևէջներ։ 3-րդ և 4-րդ մասերում պարզ լսվում է Շոստակովիչի կողմից հաճախ օգտագործվող երաժշտական մոտիվը՝ ռե-մի բեմոլ-դո-սի(DSCH)։ Այս մոտիվը կոմպոզիտորը պեղել է իր անվանման առաջին տառերից (իր անվանման գերմաներեն տարբերակը՝ Dmitri SCHostakowitsch)։ Կոմպոզիտորը այս մոտիվը օգտագորցել է նաև իր 8-րդ լարային կվարտետում և թավջութակի No. 1 կոնցերտում։ Սիմֆոնիան գրելու ժամանակ Շոստակովիչը սիրահարված է եղել իր աշակերտուհիներից մեկին՝ Էլմիրա Նազիրովային։ Էլմիրա անվանումը կոմպոզիտորը մասնատել է գերմանական և ֆրանսիական երաժշտական հնչյունների գրվածքների ձևերով և ստացել հետևյալ մոտիվը (կոդը)՝ "E La Mi Re A": Այս մոտիվը նա օգտագործում է սիմֆոնիայի 3-րդ մասում։ Մոտիվը ազդանշում է գալարափողը։
Սիմֆոնիայում օգտագործվում են՝ 1 պիկկոլո ֆլեյտա, 2 ֆլեյտա, 3 հոբոյ, 3 կլառնետ, 3 ֆագոտ(1 կոնտրաֆագոտ), 4 գալարափող, 3 շեփոր, 3 տրոմբոն, տուբա, բազմաթիվ հարվածային գործիքներ և լարային գործիքներ (1-ին ջութակներ, 2-րդ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասներ)։ Կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ։
|