Սինկոպա կամ սինկոպ, եզր, որ կարող է վերաբերել՝
- Անտիկ քերականության մեջ՝ բառի անշեշտ վանկի կամ ձայնավորի զեղչվելը։
- Երաժշտության մեջ՝ տակտի տևողությունների այնպիսի հաջորդականությունը, որի դեպքում ռիթմական շեշտը չի համընկնում մետրականին։ Առավել բնորոշ ձևն այն է, երբ տակտի թույլ մասում սկսված հնչյունը հաջորդ, նրանից ուժեղ մասում շարունակվում է, և դրա հետևանքով թույլ մասում գոյացած ռիթմական շեշտը ուժեղ մասի մետրական շեշտին գերազանցում է (տեղի է ունենում մետրական շեշտի կարծեցյալ զեղչում)։ Սինկոպան ռիթմական դինամիկ միջոց է։ Մեղեդիի մոտիվային կառուցվածքը հակադրելով տակտային բաժանմանը՝ այն նաև նպաստում է մեղեդիական գծի միաձուլությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 393)։
|