Բնակավայր | ||
---|---|---|
Սինջիք | ||
թուրքերեն՝ Sincik | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Ադըյամանի մարզ[1] | |
Բնակչություն | 17 414 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 02902[2] | |
Պաշտոնական կայք | sincik.bel.tr | |
|
Սինջիք (թուրքերեն՝ Sincik), քաղաք և շրջան Թուրքիայում[3]։ Գտնվում է Ադըյամանի մարզում[4]։
Արևմուտքում շրջանը սահմանակցում է Չելիքհան շրջանին, հարավ-արևմուտքում՝ Ադյամանին, հարավ-արևելքում՝ Քյահթային, արևելքում՝ Կարկառին իսկ հյուսիս-արևելքում՝ Մալաթիայի մարզին[5]։
Սինջիքը նախկինում եղել է Քյահթայի շրջանի կազմում։ Սակայն հետագայում այն դուրս է եկել՝ կապված այն հանգամանով, որ Քյահթա քաղաք հասնելը շատ բարդ էր, հատկապես ձմեռային սեզոնին, երբ ճանապարհները փակվում են։
Սինջիքի շրջանը Թուրքիայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն է։
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սինջիքի բնակչությունը կազմել է 13 395 մարդ, իսկ կենտրոնինը՝ 4081: Այսպիսով շրջանի և քաղաքի բնակչությունը միասին կազմում է 17 476 մարդ[6]։
|