Սիսի գերմ.՝ Sissi | |
---|---|
Երկիր | Ավստրիա |
Ժանր | դրամա[1][2], կենսագրական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1955 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Էրնստ Մարիշկա[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Էրնստ Մարիշկա |
Սցենարի հեղինակ | Էրնստ Մարիշկա |
Դերակատարներ | Ռոմի Շնայդեր[3][5][4][…], Կառլհայնց Բյոմ[5], Մագդա Շնայդեր[3][5], Ուտա Ֆրանց[5], Գուստավ Կնուտ[5], Յոզեֆ Մայնրադ[5], Վիլմա Դեգիշեր[5], Էրիխ Նիկովից[5], Կարլ Ֆոխլեր[5], Փիթեր Վեկ[5], Հիլդա Վագեներ[5], Էգոն ֆոն Յորդան[5], Օտտո Տրեսլեր[5], Ֆրանց Բյոհելմ[5] և Ռիխարդ Էյբներ[5] |
Օպերատոր | Բրունո Մոնդի |
Երաժշտություն | Անտոն Պրոֆես |
Մոնտաժ | Alfred Srp? |
Պատմվածքի վայր | Վիեննա, Շյոնբրուն պալատ և Possenhofen Castle? |
Նկարահանման վայր | Schloss Fuschl?, Kaiservilla? և St. Michael's Church? |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Sissi Վիքիպահեստում |
«Սիսի» (գերմ.՝ Sissi), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշայի կողմից[6][7][8][9][10]։
Ֆիլմն ունի ազատ մեկնաբանության սկզբունքով սյուժե, որը պատմում է երիտասարդ արքայադուստր Սիսիի և Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Ֆիլմը ժապավենային եռոլոգիայի մի մասն է, որը նվիրված է արքայադուստր Էլիզաբեթ Բավարացուն (Սիսի)։ Առաջին ֆիլմի հաջողությունից հետո նկարահանվել է ևս երկու ֆիլմ՝ «Սիսի երիտասարդ կայսրուհին» և «Սիսի. Կայսրուհու դժվար տարիները»։ Նախքան այս ֆիլմում Սիսիին մարմնավորելը` վիեննական ծագմամբ գերմանա-ֆրանսիական դերասանուհի Ռոմի Շնայդերը հասցրել է խաղալ մեկ այլ միապետական կարևորագույն անձի՝ երիտասարդ թագուհի Վիկտորիայի դերը Էռնստ Մարիշկայի «Թագուհու երիտասարդ տարիները» ֆիլմում[6][7][9][11]։
«Սիսի» ֆիլմի ռեժիսոր Էռնստ Մարիշկան պլանավորել էր եռոլոգիայից հետո նկարահանել նաև չորրորդ ֆիլմը Ավստրիայի կայսրուհի Էլիզբեթի և Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի միջև մրցակցության մասին։ Սակայն ռեժիսորը որոշեց մոռանալ իր մտադրության մասին, երբ Ռոմի Շնայդերից վերջնական պատասխան ստացավ այլևս Սիսիի դերում չնկարահանվելու ցանկության մասին։ Այդուհանդերձ, Ռոմի Շնայդերը հետագայում ևս մեկ անգամ մարմնավորեց Էլիզաբեթ Բավարացու դերը՝ Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» ֆիլմում[11]։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1853 թվականին Բավարիայում և Ավստրիայում։ Արքայադուստր Էլիզաբեթը, որին ընտանիքը կոչում է Սիսի, Մաքս Բավարացու և հերցոգուհի Լյուդովիկայի երկրորդ դուստրն է։ Յոթ եղբրայրների և քույրերի հետ միասին Սիսին մեծանում ու դաստիարակվում է Շտարնբերգյան լճի մոտ ծնողներին պատկանող Պոսենհոֆեն պալատում և դասակարգային նախապաշարմունքներով չի տարվում։ Աղջիկը երջանիկ մանկություն է ունենում, սիրում է բնությունն ու կենդանիներին[7]։
Մոր և ավագ քրոջ՝ Էլենի հետ միասին 16-ամյա Սիսի մեկնում է ավստրիական Բադ Իսչլ՝ տոնելու ավստրիական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ծննդյան օրը։ Նրա մայրը՝ էրցհերցոգուհի Սոֆիան, ով Սիսիի մոր հարազատ քույրն էր, նախապես նախատեսել էր իր որդուն ամուսնացնել Սիսիի քրոջ՝ արքայադուստր Ելենայի հետ, և այդ պատճառով էր նրան մոր հետ միասին հրավիրել իր ամառային նստավայր։ Սիսիի մայրը որոշում է կրտսեր դստերն էլ իր հետ վերցնել, որպեսզի այդպիսով քողարկի Ավստրիա գալու իրական պատճառը։ Սիսին ոչինչ չի կասկածում պայմանավորվածությունների վերաբերյալ։ Քանի որ նրան թույլատրված չէր մասնակցել բարձրաշխարհիկ խնջույքին իր խանդավառ և անմիճական խառնվածքի պատճառով, նա իր ժամանակը Բադ Իսչլում անցկացնում է ձկնորսության անելով[7]։
Ձկնորսություն ժամանակ Սիսին պատահաբար ծանոթանում է Բադ Իսչլ ժամանած կայսեր հետ, որն, ի դեմս գեղեցկադեմ աղջկա, չի ճանաչում իր զարմիկ Սիսիին, ում նախկինում հանդիպել էր Ինսբրուքում։ Գրավիչ անծանոթուհուն նա հրավիրում է երեկոյան որսորդության։ Այդ օրն էլ Սիսին իմանում է Ֆրանց Յոզեֆի և իր ավագ քրոջ առաջիկա հարսանիքի մասին։ Ֆրանց Յոզեֆը սիրահարվում է Սիսիին և խոստովանում է, որ նախանձում է այն երջանիկ մարդուն, ում հետ Սիսին կամուսնանա։ Շփոթված նման սիրո խոստովանությունից և հավատարիմ մնալով իր ավագ քրոջը՝ Սիսին փախնում է Ֆրանց Յոզեֆից, թեև նույնպես զգացմունքներ է ունենում կայսեր հանդեպ։ Վերադառնալով ամառային նստավայր՝ Սիսին տեղեկանում է որ Ելենայի և Ֆրանց Յոզեֆի նշանադրությունը տեղի է ունենալու այդ օրը երեկոյան՝ Ավստրիայի կայսեր ծննդյան օրը։ Սիսին մասնակցում է Ֆրանց Յոզեֆի պատվին կազմակերպված պալատական տոնախմբությանը[7]։
Տոնախմբության ժամանակ Ֆրանց Յոզեֆը իր զգացմունքների մասին խոստովանում է Սիսիին և խնդրում նրա ձեռքը։ Որպեսզի չվիրավորի ավագ քրոջը, Սիսին մերժում է կայսրին։ Ֆրանց Յոզեֆը, անտեսելով մոր դեմ լինելն ու Սիսիի դիմադրությունը, ի զարմանս բոլորի անակնկալ կերպով հայտարարում է Սիսիի հետ նշանադրության մասին։ Անմխիթար Ելենան լքում է պալատական սրահը[7]։
Վերադառնալով հայրենի Պոսենհոֆեն՝ Սիսին ընկղմվում է հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մեջ, սակայն չի կարող լիովին տրվել ուրախ զգացողություններին, քանի որ քույրը` Ելենան, վիրավորված հեռացել էր ծնողական տնից։ Սիսիի հարսանիքից կարճ ժամանակ առաջ Ելենան անսպասելի հայտնվում է Պոսենհոֆի պալատում իր նոր երկրպագուի՝ արքայազն Մաքսիմիլյան Անտոն Տուրն-ի-Տաքսիսի հետ և Սիսին վերջապես վերագտնում է իր հոգեկան անդորրը։ Հարսանեկան արարողության համար Սիսին Ֆրանց Յոզեֆի շոգենավով Դանուբ գետի վրայով Վիեննա է ժամանում։ Ֆիլմի եզրափակիչ հատվածում Ֆրանց Յոզեֆը և Սիսին համընդհանուր ուրախության մթնոլորտի ներքո ամուսնանում են[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսի (ֆիլմ)» հոդվածին։ |
|