Սիրահար թիթեռնիկներ (լեգենդ)

Լիան Շանբոյի և Չժու Յինթայի հուշարձանը Ջուլիետայի գերեզմանի մոտ, Վերոնա, Իտալիա

Սիրահար թիթեռնակներ, չինական լեգենդ երկու սիրահարներ Լյան Շանբոյի (ավանդ. չին. 梁山伯) և Չժու Ինթայի (ավանդ. չին 祝英台) մասին՝ անվանված իրենց պատվին։ Լեգենդը հաճախ կրճատ անվանում են «Լյանչժու»։ Այս լեգենդի հերոսները համարվում են չինական Ռոմեոն և Ջուլիետան[1][2]։

2006 թվականին չինական վեց քաղաքներ ՉԺՀ–ի մշակույթի նախարարության միջոցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ–ին՝ վերջինիս կողմից լեգենդը բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների շարքում ավելացնելու մասին քննարկման համար[3][4]։

Լեգենդի գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Ցզին կայսրության օրոք։

Չժու Ինթայը գեղեցիկ և կրթված մի աղջիկ է, Չժուի ընտանիքի իններորդ և միակ դուստրը՝ Շանյուից։ Չնայած որ այդ ժամանակ կանայք սովորաբար չէին հաճախում դպրոցներ, այնուամենայնիվ Ինթայը կարողանում է համոզել իր հորը և գնալ կրթություն ստանալու ծպտված երիտասարդի կերպարանքով։ Հանչժոու գնալու ճանապարհին նա հանդիպել է Լյան Շանբոյին՝ գրագիր Կուայցզիից։ Նրանք զրուցեցին և զգացին, որ իրենց միջև կա հոգևոր կապ։ Նրանք հող և խունկ հավաքեցին և եղբայրության երդում տվեցին զառիթափ կամրջի վրա։ Հաջորդ երեք տարները նրանք միասին են սովորել, իսկ Չժուն նկատել էր, թե ինչպես է գնալով սիրահարվում Լյանին։ Չնայած Շանբոն նույնքան խելացի էր, ինչքան Ինթայը, նա միևնույն է չէր նկատել Ինթայի կանացիությունը։

Մի օր Չժու Ինթայը նամակ է ստանում իր հորից՝ խնդրելով հնարավորինս շուտ վերադառնալ։ Ինթայը հապճեպ պատրաստվում է, թեև հոգու խորքում նա արդեն խոստովանել է իր զգացմունքները Շանբոյին և հավերժական հավատարմության երդում տվել։ Հեռանալուց առաջ նա հանդիպում է դպրոցի սեփականատիրոջ կնոջը և խնդրում, որ իր սիրելի Լիանին նեֆրիտի կախազարդ նվիրի որպես նշանադրության նվեր։

Լիան Շանբոն 18 լի (հեռավորության չինական չափման միավոր) հետևում է իր «երդվյալ եղբորը», և ճանապարհին Ինթայը ակնարկներ է անում Լիանին, որոնք նախատեսված են նրան հանգեցնելու այն մտքին, որ նա կին է: Օրինակ, նա իրեն և Լիանին համեմատում է սիրահարների խորհրդանիշ մանդարինկաների հետ: Այնուամենայնիվ, Շանբոն չի հասկանում ակնարկները, և մինչ բաժանվելը «եղբայրը» խնդրում է երիտասարդին այցելել Չժուի տուն՝ հանդիպելու «իր քրոջ հետ»։

Մի քանի ամիս անց Լիանը գալիս է Չժուի մոտ և հայտնաբերում, որ իր այսպես ասած եղբայրը իրականում կին է։ Նրանք սիրահարվում են միմյանց և երդվում հավերժական հավատարմությամբ։ Սակայն նրանց երջանկությունը խաթարում են Ինթայի ծնողները, ովքեր նրա համար արդեն հարուստ փեսացու են գտել՝ Մա Վենցայ անունով։ Այս լուրը կոտրում է Շանբոյի սիրտը, և նա հիվանդանում է։ Հիվանդությունը նա չափազանց ծանր է, և ի վերջո մահանում է։

Մայի և Չժուի հարսանիքի օրը կախարդական մրրիկը թույլ չի տալիս հարսնացուին տանել Լիանի գերեզմանի կողքով, որը ընկած է այդ ճանապարհին վրա, սակայն Ինթայը կանգ է առնում գերեզմանի մոտ։ Նա դառնորեն լաց է լինում՝ գետնին ընկած, և աղաչում է, որ գերեզմանը բացվի։ Հանկարծ հողը դղրդում է, գերեզմանն իսկապես բացվում է, և Չժուն առանց վարանելու ցատկում է այնտեղ՝ միավորվելու իր սիրելիի հետ։ Նրանց հոգիները վերածվում են թիթեռների և թռչում դեպի հեռուներ:

Լեգենդի մասին ամենավաղ հիշատակումը վերաբերել է Թան դինաստիային: «Տասը գավառների և չորս բարբարոսների գրառումները» (պարզեցված՝ 十道四蕃誌, փինյին՝ shídào sìfán zhì) գրքում Լիան Ցզայանը գրել է. «Չժու Ինթայը թաղվել է Լիան Շանբոյի հետ»:

Լեգենդը վերապատմվել է տարբեր գրքերում։ Քանի որ լեգենդը տարածվել էր ժողովրդի մեջ, մի քանի քաղաքներ սկսել էին պնդել, որ նրանք այն քաղաքներն են, որտեղ ապրել կամ սովորել են Լիան Շանբոն և Չժու Ինթայը[5]:

Չինացի գրականագետները սովորաբար լեգենդի իրենց գնահատականներում հիմնվում են կամ կոնֆուցիական մեկնաբանության կամ դրա հուզական բաղադրիչի վրա: Ավանդական կոնֆուցիական տեսակետի համաձայն՝ Չժու Ինթայը հավատարմության իդեալն է, և նրա մահը գերեզմանում սիրո ցուցանիշ չէ, այլ իր սիրելիին հավատարիմ մնալու ցանկություն: Լիան Շանբոն համարվում է իշխանությանը հավատարիմ և նվիրված լինելու իդեալը. նա օգնեց ճնշել 397 թվականի ապստամբությունը: Ժամանակակից գնահատմամբ (նաև ավանդական ժողովրդական տեսակետով) լեգենդը սիրային լեգենդ է. Չժու Ինթայը համարվում է խիզախ մտավորական, որը ձեռնամուխ է եղել կրթություն ստանալու՝ կանանց ճնշելու և սահմանափակելու ժամանակաշրջանում: Չժուի և Լիանի սերն ազատագրող է: Չժու Ինթայը մայիսի 4-ի սերնդի համար դարձավ ուժեղ անհատականության խորհրդանիշ, որը պատրաստ էր գնալ հասարակության դեմ[6]:

Թիթեռների սիրահարների լեգենդը հաճախ համեմատում են մեկ այլ հայտնի պատմության՝ Հուա Մուլանի հետ, բացի նրանցից կան մի շարք լեգենդներ նման սյուժեով[5]: Այն ժամանակ Չինաստանում կրթություն ստանալու կնոջ ցանկությունը կարող էր միայն վրդովեցուցիչ համարվել, սակայն Մինգ և Ցին դինաստիաների ընթերցողների համար Չժու Ինթայի պատմությունը կարող էր դիդակտիկ երանգ ունենալ. «Թեև խելացի կինը կարող է խաբել տղամարդուն, բայց նրա խորամանկությունը միշտ շրջվում է նրա դեմ, ուստի ավելի լավ է նա իմանա իր տեղը»[5]: Մյուս կողմից, 20-րդ դարում, կոմունիստական ​​հեղափոխությանը զուգահեռ, Չժուի կերպարը սկսեց ընկալվել որպես տղամարդկանց հետ հավասարվելու բուռն ցանկություն ունեցող կնոջ կերպար[5]։

Լյանչժուի այգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինբոյի մոտ՝ Յինչժոու թաղամասում, կա Լիանի և Չժուի անուններով այգի։ Այնտեղ վերստեղծվում են լեգենդի տեսարաններ, այդ թվում՝ երդումը կամրջի վրա, եռամյա պարապմունքը, հրաժեշտը աշտարակում և վերամիավորումը թիթեռների տեսքով։ Այգու ճարտարապետությունը մոտ է Յանցզիի հարթավայրի հին չինական ճարտարապետությանը:

Լիան Շանբո տաճար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինգբոյից հինգ մղոն դեպի արևմուտք՝ Շաոջյադու գյուղում, գտնվում է Լյան Շանբոյի տաճարը, որտեղ կանգնեցված է նստած զույգի արձանը, Չժու Ինթայը, որը կրում է փյունիկի թագ և ասեղնագործ գլխարկ, նա նստած է Լիանի աջ կողմում: Հետևի սրահը կահավորված է որպես նրանց ննջասենյակ, որի հետևում կա վառ կարմիր փայտե մահճակալ, իսկ հետևում Լիանի և Չժուի գերեզմանը: Այցելուները աղոթում են տաճարում՝ խնդրելով հավերժական սեր[7]:

Տաճարը կառուցվել է 347 թվականին տեղի բնակիչների կողմից, որոնք երախտապարտ էին Լիանին ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։

Չին-իտալական սիրո փառատոն Վերոնայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Վերոնայում, որտեղ տեղի է ունենում «Ռոմեո և Ջուլիետ՝» ստեղծագործության գործողությունները, տեղի է ունեցել սիրո փառատոն, որը հովանավորվում էր Վերոնայի և Նինբոյի կառավարությունների կողմից։

Նինբոյից 15 զույգ չինական հարսանիք են անցկացրել, իսկ մեկ տարի առաջ Վերոնայի պատվիրակությունը Նինբոյին նվիրել է Ջուլիետտայի բրոնզե արձանը[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Amazon.com
  2. «Guandog News». Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2013-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «UNESCO Culture Sector — Intangible Heritage — 2003 Convention :». Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին. Վերցված է 2019-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  4. «UNESCO Item 7». Արխիվացված է օրիգինալից 2008-02-03-ին. Վերցված է 2008-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Переводчик и комментатор Wilt L. Idema The Butterfly Lovers. — Hackett Publishing Company, 2010. — ISBN 978-1-60384-195-5
  6. Chang-tai Hung Going to the People: Chinese Intellectuals and Folk Literature. — Harvard East Asian Monographs. — Harvard University Asia Center, 1986. — С. 101—103. — 400 с. — ISBN 978-0674356269
  7. Qian Nanyang, «Ningbo lang-zhu miao mu de xianzhuang», стр. 34
  8. «Sino-Italian love culture festival held in Verona». Արխիվացված է օրիգինալից 2011-02-12-ին. Վերցված է 2013-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]